ԱՄՆ-ն 10 մլն դոլար է խոստանում ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման մասին տեղեկությունների համար

1 Min Read

ԱՄՆ Պետդեպարտամենտը պատրաստ է մինչև 10 միլիոն դոլար վճարել այն տեղեկատվության համար, որը կկանգնեցնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ֆինանսավորումը, ուրբաթ օրը հայտնել են գերատեսչությունից, տեղեկացնում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն։

«ԱՄՆ Պետդեպարտամենտի «Արդարադատության համար պարգևներ» ծրագիրն առաջարկում է մինչև 10 միլիոն դոլար պարգև՝ օտարերկրյա ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության ֆինանսական մեխանիզմների խաթարմանն ուղղված տեղեկատվության համար», – ասվում է հայտարարության մեջ։

Մասնավորապես, Պետդեպարտամենտը տեղեկատվություն է պահանջում ՀԱՄԱՍ-ի ֆինանսական միջնորդների մասին, որոնք կառավարում են պաղեստինյան շարժման ներդրումային պորտֆելում գտնվող ընկերությունները, օգնում են դրամական փոխանցումներ կատարել և հանցագործությունից ստացված եկամուտներն օրինականացբել:

Share This Article