Նոտարական գործունեությունը չափազանց կարևոր նշանակություն ունի տարաբնույթ հարաբերությունների ճիշտ կառուցման տեսանկյունից։ Նշված տեսակետը առավել հասկանալի կլինի մեր ընթերցողների շրջանում, եթե նշենք նոտարական գործունեության մի քանի ընդհանրական գործառույթներ։
Մասնավորապես, նոտարական գործունեության խնդիրն է ապահովել ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության, իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, օրինականության և իրավակարգի ամրապնդում, հանցագործությունների կանխարգելում’ ՀՀ օրենսդրության նորմերին համապատասխան և ժամանակին պայմանագրերի ու գործարքների վավերացման միջոցով, ժառանգական իրավունքների գրանցում, կատարողական մակագրությունների և նոտարական այլ գործողությունների կատարում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված վիճակագրությունը, որը վերաբերում է նոտարական գործունեությանը, վկայում է այն մասին, որ 2023թ-ի հունվար-սեպտեմբերին վավերացված գործարքների ընդհանուր թվաքանակը կազմել է 710,273 միավոր, որը 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.2%-ով
Վավերացված գործարքների արդյունքում գանձված պետական տուրքի ծավալները 2023թ-ի հունվար-սեպտեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,8%-ով՝ կազմելով 896 մլն դրամ։
Ուսումնասիրենք թվով 5 ամենախոշոր գործարքները․
Վավերացված գործարքների ընդհանուր թվաքանակում 39.2% մասնաբաժին ունեն նոտարի վստահված թարգմանչի ստորագրության իսկության վավերացման գործարքները, որոնք ապահովել են գանձված պետական տուրքերի ծավալների 16%-ը։
Երկրորդ հորիզոնականում են լիազորագրերի վավերացման գործարքները՝ 12% մասնաբաժնով, որոնք ապահովել են գանձված պետական տուրքերի ծավալների 23%-ը։
Երրորդ տեղում են այլ գործարքների վավերացման գործարքները 11,2% մասնաբաժնով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում