ՀՀ Կենտրոնական բանկը թույլտվություն է տվել «Կոնվերս» և «Ակբա» բանկերին մասնակցել Չինաստանում գրանցված «UnionPay» վճարահաշվարկային համակարգին: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկի համապատասխան որոշումից։
«Ակբա» բանկը 2019 թվականի հոկտեմբերին էր ստացել այդ քարտերի սպասարկման թույլտվություն, իսկ այժմ, բացի սպասարկումից հնարավորություն կունենա թողարկել «UnionPay» վճարահաշվարկային համակարգի քարտերը։
![](https://banksnews.am/wp-content/uploads/2024/05/converse-970x250-c360.webp)
«Կոնվերս» բանկը «UnionPay» վճարահաշվարկային համակարգի քարտերի սպասարկման ու թողարկման թույլտվությունը ստացել է այս ամիս։
UnionPay International-ը (UPI), համագործակցելով աշխարհի ավելի քան 2500 ֆինանսական հաստատությունների հետ, հնարավորություն է տալիս օգտագործել քարտերն՝ ապրանքների, ծառայությունների դիմաց վճարելու և գումարը կանխիկացնելու համար աշխարհի 180 երկրում: UnionPay-ի քարտերը թողարկվում են ավելի քան 70 երկրում։
6 առանձնահատկություն, որոնք պետք է հաշվի առնել բանկ ընտրելիս