UnionPay-ն առաջին անգամ գերազանցել է Visa-ին դեբետային քարտերի համաշխարհային շուկայում

1 Min Read

UnionPay համակարգի դեբետային քարտերով գործարքների մասնաբաժինն աշխարհում 2022 թվականին առաջին անգամ գերազանցել է Visa համակարգի ցուցանիշները, հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով Nilson Report-ի տվյալները։

Լրագրողների տվյալներով՝ UnionPay-ի մասնաբաժինը կազմել է 40,03 %, մինչդեռ Visa-ն հասել է 38,78 %-ի ցուցանիշին։ Միևնույն ժամանակ, Visa դեբետային քարտերով գործարքները 2011 թվականից ի վեր նվազել են՝ գրեթե 80 տոկոսից հասնելով 39,53 տոկոսի, իսկ չինական վճարային համակարգում դրանք աճել են գրեթե զրոյական ցուցանիշներից մինչև 38,68 % 2021 թվականին:

Ամերիկյան վճարային համակարգի «պլաստիկի» գործառնությունների ծավալը 2022 թվականին կազմել է 14,109 մլրդ դոլար, իսկ չինացի խաղացողի մոտ այն կազմել է 16,227 մլրդ դոլար։

Պարբերականի կողմից հարցված փորձագետների կարծիքով ՝ համաշխարհային շուկայում չինական վճարային համակարգի մասնաբաժնի աճի վրա ազդել է Ռուսաստանից Visa և MasterCard համակարգերի հեռանալը։

TAGGED:
Share This Article
Թողնել մեկնաբանություն