Meta-ն ԱՄՆ 20 խոշորագույն ընկերությունների ցանկից դուրս գալու շեմին է

1 Min Read

Տարեսկզբից Meta-ի շուկայական արժեքը նվազել է 520 մլրդ դոլարով, և այժմ ընկերությունը գտնվում է ԱՄՆ 20 խոշորագույն ընկերությունների ցանկից դուրս գալու շեմին։

Չորեքշաբթի օրը Meta-ի բաժնետոմսերը հետշուկայական առևտրի ժամանակ իջել են 19%-ով: Հուլիս-սեպտեմբերի եռամսյակում Reality Labs-ի կորուստներն աճել են մինչև 3,67 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 2,63 միլիարդ դոլարի դիմաց: Եկամուտը գրեթե կիսով չափ կրճատվել է։

Տարեսկզբին Meta-ն վեցերորդ ամերիկյան ընկերությունն էր՝ մոտ 1 տրիլիոն դոլար կապիտալիզացիայով։ Անցել է տասը ամիս, և ընկերության կապիտալիզացիան իջել է մինչև մոտ 283 միլիարդ դոլար՝ զբաղեցնելով 20-րդ տեղը։

2023 թվականին Meta-ի ընդհանուր ծախսերը կհասնեն կանխատեսվող 96-101 միլիարդ դոլարի:

Share This Article
Թողնել մեկնաբանություն