Ռուսաստանի տնտեսությունը Հայաստանից ինչ-որ տեղ ավելի շատ է կախված. Աղասի Թավադյան

4 Min Read

2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանը 24 տոկոսով ավելի շատ ապրանք է արտահանում Ռուսաստան, քան ներմուծում է։ Այս մասին ասվում է վերլուծության մեջ, որտեղ տնտեսագետ Աղասի Թավադյանը դիտարկել է Հայաստանի առևտրաշրջանառության ուղղությունները։

Ներկայացնում ենք վերլուծությունն ամբողջությամբ․

2023 թվականի սեպտեմբերին նախորդ 12 ամիսների կտրվածքով արտահանվել է 3.68 մլրդ դոլարի ապրանք, իսկ ներմուծվել 2.97 մլրդ դոլարի ապրանք։ Արտահանվող  ապրանքների ավելի քան 52 տոկոսը (կեսից ավելին) գնում է Ռուսաստան, և դա հիմնականում բարձր ավելացված արժեք ունեցող վերջնական արտադրանք է: (Տես՝ գծապատկեր 1)։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարելի է պնդել, որ այս պահին Ռուսաստանի տնտեսությունը Հայաստանից ինչ-որ տեղ ավելի շատ է կախված։

2021 թվականին տարեկան արտահանումը կազմում էր 841 մլն դոլար, իսկ ներմուծումը մոտ 2 անգամ ավել էր՝ 1,79 մլրդ դոլար։ Այս պահին հարաբերությունը հակառակն է։ Վերջին 2 տարվա ընթացքում արտահանումն աճեց ավելի քան 4 անգամ։

Մեր գնահատականով՝ վերաարտահանումն արտահանման մեջ կազմել է 43 տոկոս։ Ինչպես երևում է գծապատկերից, 2023 թվականի կեսերին արտահանումը հասել է իր գագաթնակետին, և այս պահին արտահանման ցուցանիշները դեպի Ռուսաստան ամենայն հավանականությամբ անկման միտում ունեն։ (Վերաարտահանման մասին ավելի մանրամասն՝ Tvyal Newsletter – 2023-09-11

Գծապատկեր 1. Հայաստանի արևտրաշրջանառությունը Ռուսատանի հետ և կանխատեսումը
Որո՞նք են Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները և ուր է գնում պատրաստի արտադրանքը։

Գծապատկեր 2-ի ցուցանիշների մեջ դեպի ԵԱՏՄ 84 արտաքին տնտեսական գործունեության հոդվածից վերև գրեթե բոլոր ապրանքները վերաարտահանում են, ինչպես նաև 71-րդ հոդվածը (թանկարժեք քարեր և մետաղներ) նույնպես վերաարտահանում է դեպի Միջին Արևելք։

Դեպի ԵԱՏՄ այս պահին գնում է ընդհանուր արտահանման 55.6 տոկոսը, մոտ 3.8 մլրդ դոլար, դեպի Միջին Արևելք՝ մոտ 18․8 տոկոսը՝ 1․3 մլրդ դոլար։ Այսինքն Դեպի ԵԱՏՄ արտահանվում է ապրանքի կեսից ավելին։

Դեպի Չինաստան առյուծի բաժինը պղնձի հանքաքարն է (25-րդ հոդված), այս ուղությունը կազմում է արտահանման 6.1 տոկոսը։

Դեպի Եվրամիություն արտահանվում են հիմնականում հանքաքար և մետաղներ (76 տոկոս), բացառություն է կազմում 2013-ից զարգացում ապրած թեթև արդյունաբերությունը, որն այս պահին դեպի ԵՄ արտահանման 18 տոկոսն է։ ԵՄ-ն կազմում է ընդհանուր արտահանման 10.7 տոկոսը՝ 0.73 մլրդ դոլարով։

Դեպի ԵԱՏՄ՝ հիմնականում Ռուսաստան, արտահանումը ամենից դիվերսիֆիկացվածն է. արտահանվում է բարձր ավելացված արժեք ունեցող վերջնական արտադրանք։ Իհարկե, պետք է հանենք վերաարտահանումը, որն այս պահին այդ ուղղությամբ արտահանման կեսից ավելին է (տես 84 բարձր հոդվածները)։ Սակայն նույնիսկ եթե հանենք այդ հոդվածները գծապատկերից (մուգ կապույտ և մուգ կարմիր), ապա աճն այստեղ նույնպես զգալի է՝ գրեթե 2 անգամ։

Պետք է նշել, որ վերաարտահանման մեջ Հայաստանի տնտեսության համար կարևոր հոդված է մեքենաների արտահանումը, որը նույնպես որոշակի խթան հանդիսացավ տնտեսության զարգացման համար։

Հաշվարկները 2023թ-ի համար արված են հուլիս ամսվանից՝ վերջին 12 ամիսների կտրվածքով։

Գծապատկեր 2. Հայաստանի արտահանման կառուցվածքը՝ ըստ գործընկեր տարածաշրջանների և ապրանքնատեսակների (2010-2023)
ՀՆԱ-ի հարաբերությունը Հարավային Կովկասի տնտեսություններում

Ներկա քաղաքատնտեսակական զարգացումների համատեքսում կարիք կա նաև ուսումնասիրել Հարավային Կովկասի 3 պետությունների ՀՆԱ-ի դինամիկան, որը թույլ է տալիս ավելի հստակ պատկերացում կազմել պատմական իրողությունների վերաբերյալ։

Գծապատկեր 3-ում զետեղված ամենակարևոր ցուցանիշը գնողունակության համարժեքությամբ հաշվարկված ՀՆԱ-ն է (GDP PPP), որը ցույց է տալիս, թե պետությունը որքան համարժեք ապրանք (նաև զենք, զինամթերք) կարող է գնել իր փողով։ 2022 թվականին GDP PPP Հայաստանի համար կազմել է 52.7, Վրաստանի՝ 74.7, իսկ Ադրբեջանի համար 180.8 մլրդ դոլար։

Մինչև 2004 թվականը, Հարավային Կովկասի պետությունների ՀՆԱ-ի ցուցանիշները համարժեք էին։ Մեկ շնչի հաշվով Հարավային Կովկասի պետությունները համարժեք են։ Գնողունակության համարժեքությամբ հաշվարկված մեկ շնչով ՀՆԱ-ի ցուցանիշը (GDP per capita, PPP) ցույց է տալիս տվյալ պետությունում միջին անհատի հարստության մակարդակը։

Գծապատկեր 3. ՀՆԱ-ի համեմատությունը Հարավային Կովկասի պետություններում

Share This Article