Իշխանությունների թիրախում այս անգամ քիմիական ձեռնարկություններն են

3 Min Read
Երևանում իրականացվող անխնա ծառահատումներից հետո քաղաքային իշխանությունները թեման փակեցին «Կոննիչիուա, պարո՛ն Բեգոյան, ինչպե՞ս եք» խոսքերով: Հիմա էլ, ըստ տարածված լուրերի, Հայաստանի իշխանությունները հարձակման նոր թիրախ են ընտրել՝ ՀՀ քիմիական արդյունաբերությունը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Հայաստանը դիմել է «Ռոսատոմին»՝ խնդրելով ստուգել ՀՀ տարածքում գտնվող քիմիական ձեռնարկությունները դրանց հնարավոր քանդման համար: Անշուշտ, քիմիական արդյունաբերությունը կորցրել է խորհրդային ժամանակների իր տեղը և նշանակությունը, այդուհանդերձ, քիմիական արդյունաբերությունը կա  և գործում է: Այստեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ:

Ինչպիսին է «սակուրապատ» Երևանն իր կանաչ ցուցանիշներով

Միգուցե ճիշտ կլիներ, որ կառավարությունը ոչ թե քանդման քաղաքականություն վարեր, այլ որոշեր ինչ-որ կերպ դրանք վերաշահագործելու  քայլեր իրականացնել: Իհարկե, սա դժվար գործընթաց է, սակայն ներկայումս աշխարհում առկա են քիմիական ձեռնարկությունների շահագործման նոր՝ առավել անվտանգ մոտեցումներ: Իրավիճակը սրվում է այն հանգամանքով պայմանավորված, որ նոր տեխնոլոգիական լուծումներով հագեցած քիմիական արդյունաբերությունը պահանջում է հսկայական ֆինանսական ներդումներ:

Իրականում հասկանալու համար քիմիական արդյունաբերության չափերը մեր տնտեսությունում ուսումնասիրենք ստորև բերված գծապատկերը.

Գծապատկեր 1. Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրության ծավալների փոփոխությունը 2023թ-ի  հունվարին՝ 2022թ-ի հունվարի և դեկտեմբերի համեմատ

ՎԿ տվյալների համաձայն՝ 2023թ-ի հունվարին քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրության ծավալները կազմել են 1,342.5 մլն դրամ: Վերջինս 2022թ-ի հունվարի համեմատ աճել է 48.3%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ նվազել է 9.1%-ով: քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրության ծավալների մասնաբաժինը մշակող արդյունաբերության ընդհանուր ծավալներում 2023թ-ի հունվար ամսին կազմել է 1.3%:

Հետաքրքիր է հասկանալ՝ այս ոլորտում ինչ ապրանքներ են արտադրվել.

Գծապատկեր 2.  Ա, Բ և Գ կետերում նշված նյութերի արտադրության ծավալները 2023թ-ի հունվարին

(Ա)- Լաքաներկային նյութերի՝ ակրիլային կամ վինիլային պոլիմերների հիմքով, մանրացված կամ լուծված ջրային միջավայրում

(Բ)- Օճառի և օրգանական մակերևութաակտիվ նյութերի ու որպես օճառ օգտագործվող միջոցների. օճառով կամ լվացող միջոցներով տոգորված, պատված թուղթ, բամբակ, թաղիք, նրբաթաղիք կամ ոչ գործվածքային նյութերի

(Գ) –
Լվացող և լվացքի միջոցների

(Ա) խմբում ներառված նյութերի արտադրության ծավալները կազմել են 144,8 տոննա: Վերջինիս արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 35%-ով:
(Բ) խմբում ներառված ապրանքների արտադրության ծավալները 2023թ-ի հունվարին կազմել են 75.6 տոննա: Այս ծավալները 2022թ-ի հունվարի համեմատ աճել են 55.5%-ով:
Լվացող և լվացքի միջոցների արտադրության ծավալները 2023թ-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 7.8%-ով՝ կազմելով 439.4 տոննա:

Share This Article