Ինչպիսին են տնային տնտեսությունների գնաճային ընկալումներն ու սպասումները 2023թ․-ի երրորդ եռամսյակում

2 Min Read

Ներկայումս Հայաստանի և այլևս փաստացի գոյություն չունեցող Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող զարգացումները որևէ դրական տրամադրություններ չեն ապահովում։ Աշխարհասփյուռ հայերի և հատկապես արցախահայերի համար սկսվում է մի նոր ժամանակաշրջան, իսկ մայր Հայաստանին դեռևս սպասվում են բազմաթիվ արտաքին և ներքին փորձություններ, որոնք չեն կարող չադզել ՀՀ տնտեսության վրա։


Հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչներն Իվանյանում. մանրամասներ

Առաջին հերթին արձագանքում են տնային տնտեսությունները՝ ձևավորելով նախնական տրամադրվածություններ, որոնք կարող են տարածվել ողջ տնտեսությունում։ Գնաճային սպասումների մասով ՀՀ ԿԲ-ն հաշվարկներ է ներկայացրել, որտեղ գնահատվել է երկու կարևոր ցուցանիշ՝ ՀՀ տնային տնտեսությունների գնաճային ընկալումները և սպասումները։

Իրականում սա ԿԲ-ի համապատասխան մասնագետների կողմից իրականացված հսկայական աշխատանք է.  այս ցուցանիշը մյուս առանցքային ցուցանիշների հետ կօգնի առավելագույնս ճշգրտել տնտեսական քաղաքականությունը և նախապես հասկանալ տեղի ունեցող զարգացումները։

Այսպիսով, հիմք ընդունելով ԿԲ հրապարակած տվյալները՝ մեր ընթերցողներին ներկայացնենք վերոնշյալ ցուցանիշները 2023թ-ի երրորդ եռամսյակում․

Այսպիսով, վիճակագրական տվյալներից արձանագրում ենք այն փաստը, որ հարցվածների 41,8%-ը դժվարացել է պատասխանել՝ գնաճային ինչ սպասումներ կան։
2023թ-ի գնաճային ընկալումներն այնպիսին են, որ հարցվածների 30,2%-ը կարծում է, որ գների ընդհանուր մակարդակն աճել է բարձր տեմպերով։
Միայն 16,4% ընկալումն է այնպիսին, որ գների ընդհանուր մակարդակը նվազել է։

Մյուս կողմից, հարցվածների 7,5%-ի գնաճային սպասումներն այնպիսին են, որ գների ընդհանուր մակարդակը կաճի շատ բարձր տեմպերով։ Հարցվածների 16,4%-ը ունի գնաճի ընդհանուր մակարդակի ցածր տեմպերով աճի սպասումներ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով