Պետական եկամուտների կոմիտեն շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ 2023 թ․ երրորդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման մի շարք դեպքեր, տեղեկացնում են գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Մասնավորապես, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2023-ի երրորդ եռամսյակի ընթացքում շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 21 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 21 դեպք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում