BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Տարադրամի փոխարժեքն այսօր՝ ըստ բանկերի
Տարադրամի փոխարժեքն այսօր՝ ըստ բանկերի
6 Փետրվարի, 2023
Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի
Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի
5 Փետրվարի, 2023
ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
4 Փետրվարի, 2023
Բեռնափոխադրող ամենամեծ էլեկտրական անօդաչու սարքը
Բեռնափոխադրող ամենամեծ էլեկտրական անօդաչու սարքը
3 Փետրվարի, 2023
Փողի զանգվածի ծավալները և կառուցվածքը 2022 թ.-ի մարտ-նոյեմբեր ամիսներին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Փողի զանգվածի ծավալները և կառուցվածքը 2022 թ.-ի մարտ-նոյեմբեր ամիսներին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
3 Փետրվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ հարված է հասցնելու մեր տնտեսությանը. Վահան Քերոբյան
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Ֆինանսներ > Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ հարված է հասցնելու մեր տնտեսությանը. Վահան Քերոբյան
Ֆինանսներ

Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ հարված է հասցնելու մեր տնտեսությանը. Վահան Քերոբյան

2 Օգոստոսի, 2022
Կիսվել
4 Min Read
Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ հարված է հասցնելու մեր տնտեսությանը. Վահան Քերոբյան
ԿԻՍՎԵԼ

Անդրադառնալով դրամի արժևորմանը և դրա արդյունքում որոշակի ոլորտների տուժելուն՝ Քերոբյանը նկատեց, որ դա ազդեցություն է ունենում ամենակարևոր ոլորտների վրա՝ այդ թվում ներդրողների, արտահանողների, IT ոլորտի, կառուցապատողների: «Մենք հասկանում ենք, որ կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումն արդեն ցավոտ հարված է հասցնելու մեր տնտեսությանը: Եվ մեր պատկերացմամբ՝ այդ կարմիր գիծը 1 դոլարի համար 450 դրամն է: Տեսնում ենք նաև Ֆինանսների նախարարության մտահոգությունը և փորձում ենք գտնել այն լուծումները, որոնք բերելու են նրան, որ մեր վտանգված ոլորտներին հարվածը մեղմվի, և նրանք կարողանան եկամտաբեր ձևով ընթանալ առաջ»,-ասաց նախարարը:

Քերոբյանի վստահեցմամբ՝ այդ ուղղությամբ արդեն առաջին որոշումները կան, հաջորդ շաբաթվա ընթացքում ևս կլինեն որոշումներ: Այդ որոշումների, գործիքների միջոցով փորձելու են այնպես անել, որ ընկերությունները ստանան այն անհրաժեշտ «թթվածինը», որի շնորհիվ կկարողանան արդյունավետ կերպով զարգանալ այս նոր միջավայրում:

Խոսելով տարվա առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշներից, 6 ամսում գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի 11.8 տոկոս աճից՝ նախարարն ասաց. «11.8 տոկոսը լավագույնն է վերջին 15 տարիների ընթացքում: Սակայն, բնականաբար, չի կարելի ասել, թե ամեն ինչ առջևում շատ պայծառ է, քանի որ թե ամբողջ աշխարհը, թե հատկապես մեր տարածաշրջանը լեցուն է մարտահրավերներով: Եվ այդ առումով մենք պետք է ոչ թե թուլացնենք, այլ հակառակը՝ ուժեղացնենք մեր աշխատանքը, որ արձանագրված արդյունքներն ամրապնդենք նաև հաջորդ եռամսյակների և տարիների համար»:

Նախարարը նշեց, որ լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոս ամսին, առաջիկա օրերին կհրապարակվի չվացուցակը, իսկ Լարսի անցակետում հուլիսին նախորդ ամսվա համեմատ հայկական բեռների թողունակությունը ավելացել է մոտ 10 %-ով: Դրամի արժևորման արդյունքում տուժած որոշակի ոլորտների էլ սպասվում է աջակցություն:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում տարվա առաջին կիսամյակի արդյունքում 5.5 տոկոս նվազմանը՝ նախարարը խոսեց տվյալների հավաքագրման, թվային տվյալների բացակայության խնդրի մասին: «Այն, կարծում եմ, չի համապատասխանում իրականությանը, մենք տեսնում ենք, որ գյուղարտադրանքի արտահանումը, թողարկումն իսկապես ավելացել է, դա չէր կարող լինել, եթե գյուղատնտեսությունը նվազած լիներ»,-ասաց Քերոբյանը, հավելելով, որ հիմա գյուղատնտեսության մասին օրենք է նախապատրաստվում, որի նպատակը ոլորտն ավելի լավ կառավարելն է:

Անդրադառնալով մտահոգությանը, թե տնտեսությունում նկատվող այդ աճը կարճաժամկետ է, տնտեսությունում խնդիրներ կլինեն, եթե զբոսաշրջային հոսքը կանգնի, եկածները հետ գնան՝ Քերոբյանն ասաց.  «Վստահ ենք, որ այս աճը, արդյունքը ոչ թե կարճաժամկետ է, այլ հակառակը՝ բավականին երկարաժամկետ: Աճում է նաև այն պոտենցիալը, որը թույլ է տալու, որ մենք հաջորդ տարիներին աճենք: Կառավարությունը միտված է նրան, որ Հայաստանի ընկերությունների արտադրողականությունը, հետևաբար պոտենցիալը բարձրանա»,-ասաց Քերոբյանը՝ շեշտելով տնտեսական արդիականացման ծրագրի մասին, որով ընկերությունները կարող են գնել սարքավորումներ, հոսքագծեր, և կառավարությունը կֆինանսավորի այս վարկերի, լիզինգի տոկոսները:

Խոսելով Վերին Լարսի հերթերի խնդրին՝ Քերոբյանը հիշեցրեց, որ իր գործընկերոջ՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ նաև հենց տեղում՝ Լարսի անցակետում, փորձել են լուծումներ տալ, պայմանավորվել էին, որ մաքսազերծման համար երկրորդ տարածք պետք է հատկացվի, ինչն արվել էր:

«Հուլիսին հունիսի նկատմամբ մոտ 10%-ով ավելացել է հայկական բեռների թողունակությունը: Դա ավելի քիչ է, քան մենք պլանավորել էինք, քանի որ մեր կարծիքով այն պետք է տար առնվազն 30-տոկոսանոց աճ: Ես պատրաստվում եմ այս տվյալներով կիսվել իմ գործընկերոջ հետ: Հենց հերթերի առումով մենք ունենք բարելավում, բայց ոչ այն չափի, որ նախատեսել էինք: Այս տեսանկյունից քննարկումներն ու աշխատանքները շարունակվում են»,-վստահեցրեց նախարարը

You Might Also Like

Ավանդների փոխհատուցում

Վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար

Արդյո՞ք խելամիտ է ՀՀ քաղաքացիներին զրկել առևտրային բանկերից արտարժույթով վարկեր վերցնելու հնարավորությունից. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ

admin 2 Օգոստոսի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

Ավանդների փոխհատուցում
ՊաշտոնականՖինանսներ

Ավանդների փոխհատուցում

2 Փետրվարի, 2023
Վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար
ՊաշտոնականՖինանսներ

Վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար

2 Փետրվարի, 2023
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար
ՊաշտոնականՖինանսներ

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար

2 Փետրվարի, 2023
Արդյո՞ք խելամիտ է ՀՀ քաղաքացիներին զրկել առևտրային բանկերից արտարժույթով վարկեր վերցնելու հնարավորությունից. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎերլուծությունՖինանսներ

Արդյո՞ք խելամիտ է ՀՀ քաղաքացիներին զրկել առևտրային բանկերից արտարժույթով վարկեր վերցնելու հնարավորությունից. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

1 Փետրվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը