ԱԳՆ-ի բյուջեն 2024-ին կավելանա 504 մլն դրամով. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read
2024 թվականի պետական բյուջեի նախագծով առաջարկվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրել 16 մլրդ 616 մլն դրամ։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2024 թվականի բյուջեի նախագծով առաջարկը կազմում է 16 մլրդ 616 մլն դրամ, ինչը 2023 թվականի համեմատ շատ է 504 մլն դրամով։ Նախարարությունը 5 ծրագիր է իրականացնում` միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստում, այնուհետև արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակում և իրականացում, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում, ինչպես նաև ՀՀ–ում և օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում»,– նշել է նա։
Նա շեշտել է, որ ԱԳՆ-ին նախատեսվում է հատկացնել իրենց հայտից 1 միլիարդով պակաս գումար։
Հարցին, թե ինչն է պատճառը, որ հայտից ավելի քիչ գումար է նախատեսվում տրամադրել, Հովհաննիսյանը պատասխանել է, որ ճշգրտման և հաշվարկային տարբերությունները, օրինակ` աշխատավարձերի բարձրացման առաջարկ է եղել, սակայն միջանկյալ լուծում են գտել։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով