Հայաստանում և Արցախում տեղի ունեցող զարգացումները պետք է որ բացասաբար ազդեն մեր տնտեսության վրա, հատկապես Արցախը կորցնելուց հետո, երբ նկատվում է ներքին պառակտություն Հայաստանում։ Իրավիճակն էլ ավելի վատացրեց Ն․Փաշինյանի ելույթը, որը նոր բաժանարար գծեր անցկացրեց Երևանում ընթացող երթերի և իշխանական ուժերի, ինչպես նաև հասարակության միջև։
Ինչևէ, կցանկանայինք ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ արդեն մի քանի ամիս է, ինչ բենզինի գները բարձրանում են՝ ստեղծելով ռիսկեր ՀՀ տնտեսության համար։ Իշխանություններին, ինչպես միշտ, ոչ մի բան չի լինում անել, քան մեղավորներ գտնել դրսում։
Այո՛, այս իրավիճակում ևս մեղավոր են ռուսները։ Տարիներ շարունակ հայաստանյան իշխանությունները տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փոխարեն զբաղվել են «դիվանագիտությամբ»։ Արդյունքում ՌԴ տնտեսությունից Հայաստանի տնտեսության կախվածությունը հասել է կրիտիկական մակարդակի։ Ռուսաստանում սկսված վառելիքի ճգնաժամի պատճառով գների թանկացումը փոխանցվում է նաև Հայաստան։
Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ
Իրավիճակը ՀՀ բենզինի շուկայում կարող է նորից սրվել, այն բանից հետո, երբ ՌԴ վարչապետը հայտարարեց, որ սահմանափակվելու է բենզինի արտահանումը՝ կայունացնելու համար ներքին շուկաները։
Իրավիճակը կարելի է մեղմել, եթե հնարավոր լինի բենզին ներմուծել այլ երկրներից, սակայն դրա մասին պետք էր մտածել դեռևս տասնյակ տարիներ առաջ։
Մեր ընթերցողներին ներկայացնենք բենզինի գների փոփոխությունը տվյալ ամսին նախորդ ամսվա և նախորդ տարվա նույն ամսվա համեմատ․
Վիճակագրական տվյալներից կարելի է համոզվել, որ չնայած այն հանգամանքին, որ 2023թ-ի օգոստոսին և մյուս ամիսներին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բենզինի գների անկում է արձանագրվել և, մասնավորապես, 2023թ-ի օգոստոսին 2022թ-ի օգոստոսի համեմատ 5,2%-ով, սակայն 2023թ-ի հունիսից սկսած նախորդ ամսվա համեմատ բենզինի գները սկսել են աճել՝ հունիսին՝ 10,5%-ով, հուլիսին՝ 11,1%-ով, և օգոստոսին՝ 8,5%-ով։
Ամփոփելով`փաստենք, որ ՀՀ իշխանությունները թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային և թե՛ այլ հույժ կարևոր խնդիրներին լուծում են տալիս միայն վերջին վայրկյաններին՝ մեծացնելով սխալվելու հավանականությունը։
Այս հիմնահարցերի լուծման ռազմավարություն պետք է լիներ, որը փաստացի բացակայում է կամ չափազանց մշուշոտ է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում