Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

12 Սեպտեմբերի, 2023
1 Min Read
Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ռուսաստանում բենզինի գներն արդեն ռեկորդային են: Մեկ տարում գներն աճել են մի քանի տասնյակ տոկոսով։

«Այդ թանկացումը չի կարող չարտահայտվել Հայաստանում, քանի որ բենզինի հիմնական մասը մատակարարվում է Ռուսաստանից։ Բենզինը 470 ապրանքներից մեկն է, որով չափվում է գնաճը։ Բնականաբար, միաժամանակ բոլորը չեն կարող էժանանալ, բայց ընդհանուր առմամբ սպասում ենք գնաճի նվազեցման»,– նշեց Գալստյանը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
10 Comments