Հնարավո՞ր է իրական վերափոխման հասնել` տնտեսության մեջ փող ներարկելով. Մարտին Գալստյանը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հուլիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Ռուսաստանի բանկի Ֆինանսական համաժողովի լիագումար նստաշրջանը։

«Տնտեսության և ֆինանսական շուկաների կառուցվածքային վերակազմավորում» նստաշրջանի մասնակիցները քննարկել են, թե ինչպես հաղթահարել այսօրվա մարտահրավերները և արդյոք արդեն տեսանելի են երկարաժամկետ միտումները, որոնք կփոխեն ֆինանսական շուկաներն ու տնտեսությունը:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով`  այսօր առանցքային հարցերից մեկն այն է, թե հնարավոր է արդյոք իրական վերափոխման հասնել` տնտեսության մեջ փող ներարկելով: Նրա կարծիքով ՝ Հայաստանի օրինակը դրական պատասխան է տալիս այդ հարցին։ Ներդրումների ներհոսքի և բարձր որակավորում ունեցող աշխատանքային միգրանտների ֆոնին նկատվում է հանրապետության ՀՆԱ-ի աճ։ Ընդ որում, ԿԲ-ի եւ պետության կողմից մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային խիստ քաղաքականությունն առանցքային դեր է խաղացել Հայաստանի տնտեսության կառուցվածքային գործընթացում:

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Share This Article