BRICS Bridge հարթակը կօգնի՞ արդյոք շրջանցել պատժամիջոցները

1 Min Read

 ԲՐԻԿՍ-ին անդամակցող երկրներն արդեն 10-ն են։ Այս պետությունները համագործակցում են տնտեսության տարբեր բնագավառներում, սակայն վերջին ժամանակներում հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի վրա դրված ֆինանսատնտեսական պատժամիջոցներն էապես սկսել են խոչընդոտել Ռուսաստանի և անդամ մյուս պետությունների լիարժեք տնտեսական համագործակցությանը։


ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել «Կասպերսկու Լաբորատորիան»


Իրավիճակը մեղմելու և արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար ԲՐԻԿՍ-ում աշխատանքներ են տարվում «BRICS Bridge» վճարահաշվարկային հարթակի ստեղծման ուղղությամբ։

Հարթակը թույլ է տալու կատարել գործարքներ ազգային արժույթներով։ Բացի այդ՝ «BRICS Bridge» հարթակը հնարավորություն կտա հաշվարկներն իրականացնել նաև թվային արժույթներով՝ թվային ռուբլով, յուանով և իրանական ռիալով։

 

TAGGED:
Share This Article