Պարզվում է 21-րդ դարում ընտրություններին ոչ միայն մասնակցություն են ունենում մարդիկ, այլ նաև առաջատար տեխնոլոգիաները՝ արհեստական բանականությունը և բոտերը։
Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը հայտարարել է, որ ԱՄՆ-ում 2024թ․-ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը լի կլինի կեղծ տեղեկատվությամբ:
Նրա կարծիքով ՝ յուրաքանչյուր քաղաքական գործիչ կօգտագործի արհեստական բանականություն՝ «իր հակառակորդներին վնասելու համար»։ Շմիդտը կարծում է, որ տեխնոլոգիաները շատ արագ ապատեղեկատվություն են տարածում, այդ պատճառով անկարելի է վստահել այն ամենին, ինչ տեսնում կամ լսում ենք։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Եվրոպայում ընդլայնում են նաև արհեստական բանականության օգտագործումը։ Եվրոպացիները կբացեն «Crash test»-երի կենտրոններ՝ իրական պայմաններում արհեստական բանականության եւ ռոբոտատեխնիկայի փորձարկման համար։
ChatGPT-ի մեջբերումները մտացածին էին. չատբոտը՝ ոչ այնքան վստահելի գործընկեր
Արհեստական բանականությունը մոտակա տարիներին կփոխարինի բանկերի աշխատակիցներին
Հեղինակավոր «Bild» թերթի հարյուրավոր աշխատակիցներ կմնան առանց աշխատանքի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում