Արհեստական բանականությունը մոտակա տարիներին կփոխարինի բանկերի աշխատակիցներին

1 Min Read

Հինգ տարվա ընթացքում խոշորագույն բանկերի մոտ 30-50 հազար աշխատակիցներին, որոնք  ամենօրյա մտավոր, հաճախ՝ միօրինակ աշխատանք են կատարում, կարող են փոխարինել մեծ լեզվական մոդելները (LLM), ինչպիսին ChatGPT-ն է: Այս մասին հայտարարել է «Ալֆա-Բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Վլադիմիր Վերխոշինսկին։

«Մեր վերլուծաբանները կարծում են, որ միայն խոշորագույն բանկերում 30-50 հազար մարդ կազատվի LLM մոդելների շնորհիվ, բայց դրանք սովորական աշխատակիցներ չեն: Դա սերուցքն է, նրանք ստեղծագործ, կիրթ, թանկարժեք մասնագետներ են, որոնց համար բոլորս մրցում ու պայքարում ենք։ 30-50 հազար, ու դա միայն բանկերում ու  հինգ տարվա ընթացքում», – մեջբերում է rbc-ն Վերխոշինսկու խոսքերը։

Նրա կարծիքով՝ այսօր տեղի ունեցող գործընթացները կարելի է համեմատել գիտատեխնիկական հեղափոխության հետ, երբ մեքենաներն ու սարքավորումները բարձրացրեցին արտադրողականությունը, ինչպես նաև փոխարինեցին սովորական ֆիզիկական աշխատանքը:

«Ալֆայի» ղեկավարը համոզված է սակայն, որ աշխատակիցներին LLM մոդելներով փոխարինելու դեպքում զանգվածային պաշտոնանկություններ չեն լինի։ Ազատված մասնագետներին անհրաժեշտ է այլ կերպ օգտագործել՝ «քամել նրանցից ավելի շատ արտադրողականություն ու ստեղծագործական ներուժ՝ ազատելով նրանց կրկնվող աշխատանքից», – կարծում է Վերխոշինսկին։

TAGGED:
Share This Article