Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթուղին վերականգնվել է. հնարավոր է՝ չվացուցակը փոփոխվի

1 Min Read

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը հուլիսի 2-ն խաթարվել էր սողանքի հետևանքով, վերականգնվել է, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունից։

«Չնայած նրան, որ վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթումի»,– նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։

Նշվում է նաև, որ վերջերս սողանքային իրավիճակ էր առաջացել նաև Հայաստանի հյուսիսում, երբ սելավը հունիսի 6-7-ն վնասել էր երկաթուղին Ալավերդու մոտակայքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել էր Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը։

Share This Article