Գլխավոր դատախազության նախկին պաշտոնյայի տնից հափշտակել են խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր

1 Min Read

Հունվարի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 29-ամյա Վ․ Վ․-ն և հայտնել, որ իր բարեկամի տանից գողություն է կատարվել։

Տեղում ահազանգողը ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 1-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորք Մարաշում գտնվող Արփենիկ Նալբանդյան փողոցի 25 հասցեում գտնվող առանձնատան երրորդ հարկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր։

Թալանված տունը պատկանում է 29-ամյա Հարություն Մաղաքյանին, ով նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում և այս պահին գտնվում է արտերկրում, իսկ նրա տանից հափշտակել են մոտ 15 մլն հհ դրամ և մոտ 10 մլն դրամի ոսկյա զարդեր։

Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Share This Article