Թրամփը հույս ունի 2024 թ.-ի ընտրություններից առաջ վերականգնել Twitter-ի և Facebook-ի հաշիվները

1 Min Read

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ վերականգնել իր Twitter-ի և Facebook-ի սոցիալական ցանցերի էջերը։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով առկա փաստաթղթերին։

Պարբերականի տեղեկություններով ՝ Թրամփն արդեն համապատասխան հայտ է ներկայացրել Facebook-ի էջն ապաարգելափակելու համար, որում շեշտը դրել է խոսքի ազատության կարևորության վրա։

«Մենք կարծում ենք, որ նախագահ Թրամփի Facebook-ի օգտահաշվի արգելքը կտրուկ խեղաթյուրել և արգելակել է հանրային դիսկուրսը», – ասվում է Թրամփի շտաբի Մետային ուղղված նամակում:

Ընկերությունում չեն մեկնաբանել Թրամփի հայտարարությունը ՝ նշելով, որ Meta-ն որոշման մասին կհայտարարի առաջիկա շաբաթներին ՝ սահմանված գործընթացին համապատասխան։

Ավելի վաղ Finanial Times-ը գրել էր, որ սոցիալական ցանցերում Թրամփի էջերի վերադարձով կզբաղվի հատուկ աշխատանքային խումբ։

Share This Article
Թողնել մեկնաբանություն