ԱրարատԲանկը՝ Leasing Expo-2023-ի մասնակից։ Հայաստանում առաջին անգամ անցկացվող լիզինգի էքսպոյին մեկ հարկի տակ մասնակցում է 70 ընկերություն, առաջարկում տեղական ու միջազգային սարքավորումներ։ ԱրարատԲանկն առաջարկում է դրանք փոխշահավետ պայմաններով ձեռք բերել։ Անհատ ձեռնարկատերերին ու իրավաբանական անձանց ֆինանսական կառույցը հատուկ ու մրցունակ պայմաններ է առաջարկում։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության ղեկավարի տեղակալ Վահան Ղարիբյանը նշում է.
«Մենք ներկայացնում ենք լիզինգային ծառայություններ տնտեսության ոլորտի տարբեր կազմակերպությունների համար, ինչպիսիք են գյուղատնտեսություն, առողջապահություն, արդյունաբերություն և էքսպոյի շրջանակում այն ընկերությունների հետ, որոնց հետ կհամագործակցենք մենք պատրաստվում ենք լիզինգի ծառայություններ մատուցել 5 % կանխավճարի պայմանով, դա նշանակում է, որ բանկը պատրաստ է 95 տոկոսի չափով ֆինանսավորումն իր վրա վերցնել և 5 % ընդամենը սեփական միջոցների ներդրման պարագայում կարող ենք լիզինգ տրամադրել»։
ԱրարատԲանկը լիզինգը տրամադրում է մինչև 5 տարի ժամկետով: «Գույքի լրացուցիչ գրավադրման կարիք այս դեպքում չկա»,- հիշեցնում է բանկի ներկայացուցիչը, նշում, որ ավելի մրցունակ պայմաններ առաջարկեն, այս տարվա հունվարին ստեղծել են լիզինգի ստորաբաժանում, ԱրարատԲանկը նաև Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի անդամ է։
ԱրարատԲանկը նաև տնտեսության արդիականացման ծրագրի մաս է կազմում։ Այս ծրագրի շրջանակում լիզինգառուները, դիմելով բանկ, կարող են ստանալ լիզինգային գործիքներ և պետության կողմից սուբսիադավորվել լիզինգի տոկոսադրույքի մինչև 10 %-ի չափով։ Վահան Ղարիբյանը հիշեցնում է՝ սա պետություն-մասնավոր հատված համագործակցության լավ ու ստացված նախաձեռնություն է։
Պետք է վերագտնել ոտքի կանգնելու կամքը. ԱրարատԲանկը` փաստավավերագրական նոր ֆիլմի գլխավոր գործընկեր
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նկատում է՝ այսօր տնտեսությունը կարիք ունի վերազինման, մոդերնիզացիայի, թվայնացման ու ինովացիաների կլանման։ Նախարարությունն իրականացվող ծրագրերով ընկերություններին քաջալերում ու խթանում է, որ այդ փոփոխություններն ավելի արագ իրականացնեն, դառնան մրցունակ, որ իրենց արտադրանքը կարողանան վաճառել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։
Էքսպոյի երեք օրերի ընթացքում ԱրարատԲանկի տաղավարում գործարար համայնքի ներկայացուցիչներին դիմավորել են լիզինգի փորձագետները՝ տրամադրել խորհրդատվություն և պատասխանել ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերի։
«Այս երեք օրերի ընթացքում ԱրարատԲանկի մեր տաղավարը բավականին մեծ ակտիվություն է ունեցել։ Մեզ մոտեցել են փոքր և միջին ձեռնարկատիրությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են եղել տրանսպորտի, գյուղատնտեսության, շինարարության, առողջապահության և այլ ոլորտներից։ Վստահ եմ, որ վերջում ունենանալու ենք ստացված, հաջողված համագործակցություն»,- նշում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ CR մենեջեր Տաթև Ալեքսանյանը:
ԱրարատԲանկից հիշեցնում են՝ Leasing Expo-2023-ը ոչ միայն բանկին, այլև շատ տնտեսվարողների փոխշահավետ համագործակցության, կապերի հաստատման հնարավորություն է տալու։
ԱրարատԲանկը՝ պատանի ծրագրավորողների աջակից