Պետք է վերագտնել ոտքի կանգնելու կամքը. ԱրարատԲանկը` փաստավավերագրական նոր ֆիլմի գլխավոր գործընկեր

1 Min Read

Հպարտություն, համախմբում, հաղթանակ․ հենց այս մոտեցումներն են «Ոտքի կանգնելու կամքը․ ինքնաճանաչում» ֆիլմի գլխավոր հիմքում։ Սա փաստավավերագրական ֆիլմ է հայոց պատմության սխալների ու սխրանքների մասին, ուղեցույց՝ մեր հաջողությունների ու անհաջողությունների մասին:

Ինքնաճանաչումը «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի երկրորդ մասն է։ Առաջինը՝ դպրոցականների համար է, երկրորդ ֆիլմը հասցեագրված է բոլորն: Երկու ֆիլմերի գլխավոր գործընկերն էլ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն է։ Արդեն չորս տարի է բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ուղղված ծրագրերն իրականացնում է՝ հիմքում ունենալով մարդու և անհատի կերպարի ձևավորումը։

Սա ֆիլմ է ապագայի մասին, բանալի՝ թույլ չտալու կրկնել պատմական սխալները։ Ասելիքը շատ է, տևողությունը՝ սահմանափակ, բայց ֆիլմի ստեղծագործական խումբը փորձել է ընդհանրացնել գլխավորներ իրադարձություններն ու առարկայորեն անդրադառնալ պատմական յուրաքանչյուր դրվագի։

Պատմության մասին պատմող ֆիլմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը շահույթ չի հետապնդում։ Բանկն ուզում է նաև այդպես ձեռք մեկնել դժվար օրեր ապրող հայրենիքին։ Ֆիլմի առաջին և երկրորդ մասերն արդեն հասանելի են ԱրարատԲանկի յութուբյան էջում։

«Ոտքի կանգնելու կամքը․ ինքնաճանաչում» ֆիլմը՝ այստեղ

Կիսվեք այս հոդվածով