ԱրարատԲանկը՝ պատանի ծրագրավորողների աջակից

4 Մայիսի, 2023
1 Min Read

Ուսուցողական խաղերից մինչև փրկարար հովազ ռոբոտ, սմարթ օրորոց․․․ Արդեն 8-երորդ անգամ իրականացվող «ԴիջիԿոդ» մրցույթի եզրափակիչ փուլ անցած ավելի քան 30 պատանի ծրագրավորողներ ներկայացրին Հայաստանի զարգացման կոդը ստեղծելու իրենց տարբերակները։

Մրցույթին, որպես մարզային և հանրապետական փուլերի գլխավոր հովանավոր, միացել է ԱրարատԲանկը:

Մասնակիցները սահմանափակ ժամանակահատվածում ներկայացրին իրենց աշխատանքները, լավագույններին ընտրեցին հանձնաժողովի անդամները, որոնց թվում էր նաև ԱրարատԲանկի IT  ավագ մասնագետ Սեդա Ավագյանը։ Բանկը ֆինանսական աջակցությունից զատ կարևորում է նաև իր աշխատակիցների ներգրավածությունն այնպիսի  սոցիալական նախաձեռնություններում, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է նպաստում պետության զարգացմանն ու հզորացմանը։

Մանրամասն՝ տեսանյութում

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
1 Comment