Բանկերից մեկից հափշտակել են 2,5 մլն ռուբլի, 30 հազար դոլար, 660 եվրո

1 Min Read

Եկատերինբուրգում անհայտ տղամարդը բանկ է թալանել, հայտնում է «Իզվեստիան»։

Մայիսի 27-ին հանցագործը բանկի բացվելուց առաջ սպասել է գանձապահին և սպառնալով նրան ատրճանակի նման առարկայով՝ հրամայել է իրեն տանել չհրկիզվող պահարանի մոտ: Արդյունքում նա հափշտակել է 2,5 մլն ռուբլի, 30 հազար դոլար, 660 եվրո և թանկարժեք մետաղներից պատրաստված 17 մետաղադրամ։ Դրանից հետո նա փախել է դեպքի վայրից։

Մասնավոր պահնորդական ծառայության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել գանձապահից ահազանգը ստանալուց միմյն մեկ ժամ անց։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ հրազենի գործադրմամբ ավազակային հարձակման հոդվածով։ Բանկի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

Share This Article
Թողնել մեկնաբանություն