Հայաստան և Վրաստան. համեմատենք տնտեսության որոշ ցուցանիշներ

2 Min Read

Այս օրը՝ 2023թ-ի մայիսի 26-ին, հարևան Վրաստանը տոնում է անկախության օրը։ Վերադառնալով պատմության խորքեր՝ տեսնում ենք, որ բարեկամ երկիր Վրաստանը 19-դարից ինքնակամ մտել էր Ռուսական կայսրության մեջ, սակայն 1919թ-ի մայիսի 26-ին Վրաստանը հայտարարեց անկախության մասին: Այս անկախ պետությունն ունեցավ կարճ կյանք: 1922թ-ին Վրաստանը մտավ Խորհրդային Միության կազմ՝ որպես Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն: Եվ, արդեն երկար տարիներ հետո` 1991թ-ին, ձևավորվեց Վրաստանի ներկայիս անկախ պետությունը: Շնորհավորում ենք մեր հարևան երկրին անկախության առթիվ: Տոնական իրադարձություններն ընթանում են հիմնականում մայրաքաղաք Թբիլիսիում և երկրորդ խոշոր քաղաքում՝ Քութայիսիում:


Վրաստանում կավելանան զբոսաշրջությունից ստացված եկամուտները


Վրաստանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկիր է: Վրաստանի նավահանգիստները թույլ են տալիս արագորեն հայկական ապրանքները հասցնել Եվրոպա և ստանալ եվրոպական ապրանքներ: Բացի այդ` Վրաստանի միջոցով կապ է հաստատվում Հայաստանի և ՌԴ-ի միջև: Հայաստանն այս երկրի մասով պետք է ունենա հստակ ռազմավարություն, որը թույլ կտա հաստատել իրապես ռազմավարական խորը հարաբերություններ բոլոր ոլորտներում:

Հայաստանի համար չափազանց կարևոր է ոչ միայն Վրաստանի տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, այլ հատկապես տնտեսությունում տեղի ունեցող տեղաշարժերը.

Գծապատկեր 1. Վրաստանի տնտեսության վիճակը՝ համաձայն առանցքային մակրոտնտեսական ցուցանիշների

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ-ի 4-րդ  եռամսյակում Վրաստանում տնտեսական աճը կազմել է 9.7%: Մենք՝ հայերս, սիրում ենք համեմատվել հարևանների հետ և այս տեսանկյունից փաստենք, որ 2022թ-ի 4-րդ եռամսյակում Հայաստանում արձանագրվել է 12.7% տնտեսական աճ:

2023թ-ի ապրիլին Վրաստանում գնաճը կազմել է 2.7%, այն պարագայում, երբ Հայաստանում ունենք 3.2% գնաճ:

Վրաստանում 2023թ-ի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը 2022թ-ի 4-րդ եռամսյակի համեմատ 16.05%-ից դարձել է 18%:

2022թ-ի 4-րդ եռամսյակում Հայաստանում ունենք գործազրկության 14.5% մակարդակ:

Կիսվեք այս հոդվածով