Երեխաները, ֆինանսները, IDBank-ն ու Իդրամ Ջունիորը. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBankում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Բանկերի մասին բազում հարցերով ու պատկերացումներով՝ IDBank-ի տանիքի տակ են հյուրընկալվում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի շահառու երեխաները:

Հենց նրանք՝ մոտ 2 տարի առաջ, դարձան «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու:

21-րդ դարում գումարն ավելի շուտ և ավելի անկանոն է հայտնվում երեխաների գրպանում: Հենց առաջին ձեռքից՝ IDBank-ի վարչության նախագահից են երեխաները պարզում ֆինանսական աշխարհի բոլոր՝ փոքր ու մեծ գաղտնիքները և ծանոթանում Իդրամ Ջունիորի հետ՝ հավելված, որի նպատակը երեխաների ֆինանսներն անվտանգ տնօրինելն է:

Բանկերի և ֆինանսների մասին երկար զրույցից հետո, ավանդույթի համաձայն, երեխաներին է գալիս ողջունելու ֆինանսների աշխարհում նրանց հավատարիմ ուղեկիցը՝ Իդրամ Ջունիորը:

Վարկային պատմությունների, դրամական փոխանցումների և Իդրամ Ջունիորի մասին նոր գիտելիքներով են օրն ավարտում կրթական ծրագրի երեխաները. գիտելիքներ, որոնք կյանքի ավելի հասուն փուլում հաստատ նրանց օգնության են հասնելու:

Մանրամասն` տեսանյութում։

 

Կիսվեք այս հոդվածով