Թանգարաններում պահպանվում է մարդկության հիշողությունը. Թանգարանները՝ թվերով

4 Min Read

Մայիսի 18-ը միջազգային օրացույցում նշանավորվում է որպես Թանգարանների միջազգային օր: Այդ օրվա շրջանակներում աշխարհի ամենատարբեր քաղաքներում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ: Թանգարանները բացառիկ դերակատարում ունեն՝ խթանելու դրական փոփոխությունները և նպաստելու կայուն զարգացման նպատակներին: Այս տարի օրվա խորագիրը հետևյալն է՝ «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն»:

 


ԿԲ այցելուների կենտրոնը միացել է Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին


Աշխարհով մեկ սփռված թանգարաններում պահպանվում է մարդկության հիշողությունը: Ներկայումս միջազգային թանգարաններն անում են ամեն ինչ, որպեսզի հատկապես նոր սերունդը գիտակցի թանգարանների կարևորությունը մարդկության համար: Այդ նպատակով իրականացվում է նոր տեխնոլոգիական թարմացում: Հռչակավոր թանգարաններում արդեն միաձուլվել են արվեստն ու ժամանակակից տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ կարողանում են ներկայանալ նոր լույսի ներքո՝ դառնալով ավելի գրավիչ ու հետաքրքրական:

Գծապատկեր 1. Թանգարանների, պատմամշակութային վայրերի, կենդանաբանական այգիների և զբոսայգիների գլոբալ շուկաների ծավալների փաստացի մակարդակը

Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, թանգարանների, պատմամշակութային վայրերի, կենդանաբանական այգիների և զբոսայգիների գլոբալ շուկաների ծավալները 2022թ-ին կազմել են $60.6 մլրդ: Սպասվում է, որ 2023թ-ին այս ծավալները կաճեն 60%-ով և կկազմեն $96.96 մլրդ:

Կանխատեսվում է, որ 2027թ-ին շուկայի ծավալներն արդեն կհասնեն $119 մլրդ-ի: 

Դիտարկենք աշխարհի թանգարանները՝ ըստ իրենց տարածքի մեծության, որը հուշում է նրանցում պահվող պատմամշակութային արժեքների թվաքանակի մասշտաբների մասին.

Գծապատկեր 2. Աշխարհի ամենախոշոր թանգարանները ըստ տարածքի մեծության /քառ.մ/  2022թ-ի դրությամբ

Առաջին տեղում  ֆրանսիական Լուվրն է, որի տարածքը կազմում է 72,735 քառ. մ:
Երկրորդ տեղում է ռուսական Էրմիտաժը, որի տարածքը կազմում է 66,842 քառ. մ:
Երրորդ հորիզոնականում է Չեննայի պետական թանգարանը (Մադրաս) զբաղեցրել է ՝ 66,000 քառ. մ:
Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են հայտնվել Չինաստանի ազգային և Մետրոպոլիտեն թանգարանները, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 65,000 և 58,820 քառ. մ. տարածք:


Թանգարանների ֆինանսական մուտքերն ավելացել են․ քա՞նի թանգարան կա Հայաստանում



Իհարկե, աշխարհում հայտնի այս թանգարաններն իրենց ուրույն ազդեցությունն են թողել մարդկության պատմամշակութային ժառանգության պահպանման գործում: Այդուհանդերձ, չի կարելի անտեսել նաև հայկական թանգարանները, որտեղ պահպանվող բազմահազար գանձերը մեծ տեղեկատվություն են տալիս Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ:

Հայաստանում ևս թանգարանային կյանքն աշխույժ է անցնում: Թանգարանների միջազգային օրվան կից անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որին Հայաստանը միացել է 2005թ-ից:

 Անդրադառնալով Հայաստանում թանգարանների գործունեությանը՝ ներկայացնենք 2022թ-ի դրությամբ թանգարանների եկամուտներն և ծախսերն.

Գծապատկեր 3. ՀՀ-ում մեկ թանգարանի հաշվով ֆինանսական մուտքերի և ծախսերի ծավալները  2022թ-ի դրությամբ

ՎԿ տվյալների համաձայն՝ ՀՀ-ում մեկ թանգարանի հաշվով ֆինանսական մուտքերը 2022թ-ին կազմել են 62.3 մլն դրամ, իսկ ծախսերը 61.2 մլն դրամ: Այսինքն, եկամուտների և ծախսերի տարբերությունը կազմել է 1.11 մլն դրամ: Այդ դրական տարբերությունը վերաբերում է Երևանի, Արմավիրի և Շիրակի թանգարաններին, որոնց պարագայում մեկ թանգարանի հաշվով եկամուտների և ծախսերի տարբերությունը 2022թ-ին  կազմել է համապատասխանաբար 1.8 մլն դրամ, 1.4 մլն դրամ և 0.5 մլն դրամ:

Մնացած մարզերում թանգարանների եկամուտների և ծախսերի տարբերությունը եղել է բացասական: Ամենամեծ բացասական տարբերությունը արձանագրվել է Կոտայքի մարզում, որտեղ մեկ թանգարանի հաշվով ծախսերը գերազանցել են եկամուտներին 1.2 մլն դրամով:

Անշուշտ, այս միտումն ունի իր պատճառները և պատկան մարմինները պետք է միջոցառումներ ձեռնարկեն այս ուղղությամբ:

TAGGED:
Share This Article