«Լավաշ-դեղին» պլակատներով տուրիստական ավտոբուսներն անընդունելի են․ Ավինյանը հանձնարարեց ամենաչոր մեթոդներով պայքարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք, Հանրապետության հրապարակից բացի, մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի փողոցներում, կհեռացվեն:

Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք լարերն ենք մաքրում փողոցներից, մայթեր ենք սարքում, քաղաքը, մասնավորապես՝ փոքր Կենտրոնը, փորձում ենք բերել գեղեցիկ տեսքի, մեկ էլ տեսնում ենք լավաշ, դեղին պլակատներով անվերջանալի ավտոբուսները, միկրոավտոբուսները»,- ասել է նա:

Քաղաքապետը նաև նշել է, որ չի կարող լինել ընկալում, որ հիմա կարելի է անել ամեն ինչ.

«Հետևապես քաղաքում, բոլոր այն տեղերում, որտեղ այս միկրոավտոբուսները, բացի հրապարակից, կանգնած են իրենց պլակատներով, ամենաչոր մեթոդով դրանց դեմ պետք է պայքարել»:

TAGGED:
Share This Article