Թայվան․ կռվախնձոր Չինաստանի և Արևմուտքի միջև

2 Min Read

Բոլորիս ուշադրությունն այս օրերին ուղղված է ռուս-ուկրաինական ճգնաժամին, որը կարծես վերջ չունի։ Ընդհակառակը, կարող է վերածվել գլոբալ առճակատման, որը անմիջապես կազդի աշխարհի յուրաքանչյուր բնակչի բնականոն կենսագործունեության վրա։  Մեզ՝ հայերիս համար ստեղծված դրությունը չափազանց մտահոգիչ է, քանի որ մեր տարածաշրջանը կարծես սպասողական վիճակում լինի։


Աշխարհում շրջում է երկրորդ Սառը պատերազմի ուրվականը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև


Սպասում են հարմար կայծի, որի արդյունքում ամբողջ տարածաշրջանը կբռնկվի, իսկ էպիկենտրոնում, ինչպես միշտ, հայերն են։ Իրավիճակը դեռևս պատկերացնում ենք ռուս-ուկրաինական ճգնաժամի համատեքստում, սակայն աշխարհի մյուս անկյունում ճգնաժամային իրավիճակին կարող է մոտենալ չին-թայվանական լարվածությունը։ Թվում է՝ փոքր պետություն է, ինչու են բոլորն այսքան մտահոգված։ Սակայն ամեն ինչ այնքան պարզ չէ։ Իրապես, Թայվանը տարածքի մեծության առումով հետաքրքություն չի ներկայացնում. այն մի փոքր մեծ է ՀՀ տարածքից։ Սակայն, աշխարհի համար այս փոքրիկ պետությունն ունի հսկայական տնտեսական նշանակություն․

Գծապատկեր 1․ Թայվանի նշանակությունը համաշխարհային տնտեսությունում

Վերլուծաբանների կարծիքով չին-թայվանական հավանական պատերազմը կխափանի համաշխարհային առևտրի 40%-ը։ Պատկերացնու՞մ եք՝ աշխարհն ինչպիսի քաոսի մեջ կհայտնվի։ Նկատենք նաև, որ ի տարբերություն Հայաստանի, թայվանցիները կարողացել են իրենց կիսանկախ կարգավիճակով այնպիսի տնտեսություն ձևավորել, որի պարագայում աշխարհում թողարկվող միկրոսխեմաների ծավալների 60%-ը արտադրվում է Թայվանում: Կիսահաղորդիչների համաշխարհային արտադրության 90%-ը ևս պատկանում է Թայվանին։ Ժամանակակից տեխնոլոգիական զարգացման համատեքստում Թայվանի դերակատարումն աննկարագրելի է։ Չնայած այն հանգամանքին, որ դեռևս ակտիվ ճգնաժամ չկա, սակայն Չինաստանի ահաբեկող գործողությունները վնաս են հասցնում Թայվանի տնտեսությանը։ Վերջինս 2022թ-ի 4-րդ եռամսյակում արձանագրել է անկում 0,4%-ով։

Կիսվեք այս հոդվածով