Մարգարայի կամուրջը բավականին լավ վիճակում է, պատրաստ է սպասարկելու։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Կամուրջը նեղ է, և միակողմանի երթևեկության համար է։ Եթե երկու կողմից մեքենաներ հայտնվեն, պետք է հերթով անցնեն, որովհետև լայնությւոնն այնպիսին է, որ մեկ մեքենա կարող է անցնել, ուսումնասիրել ենք, պատրաստ է բեռներ կրելու, կամ ուղևորափոխադրման համար, ուսումնասիրել ենք, պատրաստ է»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ եթե սահմանված ժամկետները մոտենան, կամուրջը պատրաստ է շահագործման։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում