Ուկրաինան կորցրել է ձմռան համար անհրաժեշտ էներգետիկ հզորությունների ծավալի կեսը․ եվրահանձնակատար

0 Min Read

Financial Times- ում հրապարակված հոդվածում էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը հայտնել է, որ Ուկրաինան կորցրել է ձմռան համար անհրաժեշտ էներգետիկ հզորությունների ծավալի կեսը։

Նա հավելել է, որ Ուկրաինայում հումանիտար աղետից խուսափելու համար արևմտյան երկրները պետք է օգնեն վերանորոգել վնասված օբյեկտները, նվիրաբերեն փոքր ապակենտրոն գեներատորներ, տեղակայեն ֆոտոգալվանային համակարգեր հիվանդանոցների և դպրոցների տանիքներին, աստիճանաբար մեծացնեն էլեկտրաէներգիայի արտահանումը Ուկրաինա և ուժեղացնեն երկրի հակաօդային պաշտպանությունը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով