Ինչպիսի՞ աճ է գրանցել շինանարությունը Հայաստանում. Վերլուծություն

2 Min Read

Մեր հերթական վերլուծությունը վերաբերելու է շինարարությանը: Այս հիմնախնդիրը չափազանց շատ է մտահոգում Հայաստանի քաղաքացիներին, հատկապես երևանաբնակներին: Մայրաքաղաքի բոլոր իշխանությունների օրոք էլ Երևանում դիտվել է շինարարական եռուզեռը: Սակայն հանրության մոտ մեծ հարցեր են առաջանում այս մասով: Տարեց տարի Երևանում մաքուր օդ շնչելն ավելի ու ավելի անհնար է դառնում, քանի որ շնչելիս մեր օրգանիզմ են ներթափանցում հիմնականում ոչ միայն փոշի, այլև առողջության համար խիստ վնասակար կոշտ մասնիկներ particulate matter, որոնք նաև նոր թափ առած շինարարության հետևանք են:

Բնավ նկատի չունենք, որ քաղաքի և երկրի համար կարևոր տնտեսության ճյուղ համարվող շինարարությունը պետք է կասեցվի կամ խիստ սահմանափակվի: Պարզապես շինարարությունը պետք է ընթանա բոլոր սահմանված նորմերին համապատասխան` չհատելով անթույլատրելիի սահմանը և չպետք է նաև կենտրոնացված լինի միայն Երևանում:

Մյուս կողմից էլ, շինարարության բնույթը պետք է փոխվի: Քաղաքը խնդիր ունի կայանատեղերի: Միգուցե բարձրահարկ կայանատեղեր կառուցվեն:  Խնդիր է նաև կանաչ գոտիների պակասը։ Ինչ խոսք, բոլոր քաղաքային իշխանություններն էլ որոշակի աշխատանքներ տարել են կանաչապատման ուղղությամբ, սակայն կարծում ենք, որ այդ աշխատանքները պատված են աղբի և փոշու մշուշով:

Շինարարության ծավալները Հայաստանում 2022 թ․-ին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ինչևէ, գանք շինարարությանը. Հայաստանում շինարարության և շինմոնտաժային աշխատանքների մասով ունենք հետևյալ վիճակագրությունը.

Գծապատկեր 1. Շինարարության և շինմոնտաժային աշխատանքների ծավալները ՀՀ-ում 2022թ-ի դրությամբ

ՎԿ տվյալների համաձայն՝ հանրապետությունում 2022թ-ի դրությամբ շինարարության ծավալները կազմել են 541,110 մլն դրամ։ Վերջինս 2021թ-ի համեմատ աճել է 12,5%-ով։ Միևնույն ժամանակ 2022թ-ին 2021թ-ի համեմատ շինմոնտաժային աշխատանքների ծավալներն աճել են 18,6%-ով՝ կազմելով 496, 230 մլն դրամ։

Հայաստանում շինարարությունը մյուս ոլորտների նման խիստ կենտրոնացված է․

Գծապատկեր 2․ ՀՀ շինարարության և շինմոնտաժային աշխատանքների ընդհանուր ծավալներում Երևանի և Կոտայքի մարզի մասնաբաժինները 2022թ-ի դրությամբ

Ինչպես կարելի է նկատել գծապատկեր 2-ից, 2022թ-ին իրականացված շինարարության և շինմոնտաժային աշխատանքների ծավալների համապատասխանաբար 43,3%-ը և 45,6%-ը պատկանում է միայն Երևանին։ Մայրաքաղաքում շինարարության ծավալները 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել են մոտ 16%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքների ծավալները՝ մոտ 19%-ով։

Մարզերում շինարարությունը և շինմոնտաժային աշխատանքները հիմնականում կենտրոնացված են Կոտայքի մարզում՝ համապատասխանաբար մոտ 12% և 13% մասնաբաժիններով։ Կոտայքի մարզում շինարարության ծավալները 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել են 29,2%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքներինը՝ 29,3%-ով։

TAGGED:
Share This Article