ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Դեղագործական արտադրանքի արտադրությունը շարունակում նոր ռեկորդներ սահմանել։ Դրան հատկապես նպաստում է առողջապահական սուր վիճակն աշխարհում։ Այս առումով հատկապես աղետալի էր 2020թ․-ը, երբ աշխարհով մեկ իր մահաբեր ընթացքը սկսեց թագավարակը։ Վերջինիս դեմ պայքարելու, դրա հետևանքներից ազատվելու, ընթացիկ բուժման և վարակը կանխելու նպատակով աշխարհով մեկ օգտագործվեցին տարբեր դեղագործական արտադրանքներ։ Միայն 2020թ․-ի ընթացքում աշխարհի խոշոր 50 դեղագործական ընկերությունները միասին ապահովել են $851 մլրդ-ի հասույթ:
Աշխարհի խոշորագույն 5 դեղագործական ընկերությունները 2020թ․-ի դրությամբ հետևյալներն են․

Գծապատկեր 1. Աշխարհի խոշորագույն 5 դեղագործական ընկերությունները՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի մակարդակի՝ 2020թ․-ի դրությամբ

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ ընկերությունների շուկայական կապիտալիզացիան իրենից ներկայացնում է ընկերության՝ ազատ շրջանառության մեջ գտնվող բոլոր արժեթղթերի ընթացիկ արժեքը։

Այս ցուցանիշով առաջինհորիզոնականում է ամերիկյան «Johnson & Johnson»-ը, որի կապիտալիզացիան հասնում է մոտ $429 մլրդ մակարդակի։
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են շվեյցարական «Roche» -ն և ամերիկյան «Pfizer» ընկերությունները՝ շուկայական կապիտալիզացիայի համապատասխանաբար $320 մլրդ և $219 մլրդ մակարդակներով։
Ցուցակը եզրափակում են կրկին ամերիկյան «Eli Lilly»-ին և շվեյցարական՝ «Novartis»-ը՝ շուկայական կապիտալիզացիայի համապատասխանաբար $209 մլրդ և $208 մլրդ շուկայական կապիտալիզացիայի մակարդակներով։

Շուկայում դեղագործական արտադրանքի արտահնման և ներմուծման ծավալներով խոշորագույն 5 երկրները հետևյալն են․

Գծապատկեր 2. Դեղագորական արտադրանք արտահանող և ներմուծող 5 խոշոր  երկրները

Դեղագործական արտադրանքի արտահանմամբ առաջին հորիզոնականում է հայտնվել Գերմանիան՝ $91,4 մլրդ ցուցանիշով։
Երկրորդ տեղում է Շվեյցարիան, որի դեղագործական արտադրանքի արտահանման ծավալները  կազմել են $84,4 մլրդ։ Ցուցակը եզրափակում է Իռլանդիան, որի դեղագործական արտադրանքի արտադրության արտահանման ծավալները կազմել են $55,4 մլրդ։

Մյուս կողմից, դեղագործական արտադրանքի ներմուծման խոշոր ծավալներ արձանագրած երկրների ցանկում առաջին երեք տեղերը պատկանում են ԱՄՆ-ին, Գերմանիային և Բելգիային ներմուծման ծավալների համապատասխանաբար $132 մլրդ, $59,4մլրդ և $47,3 մլրդ  մակարդակներով։
Ցուցակը եզրափակում են Չինաստանը և Նիդերլանդները, որտեղ դեղագործական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են համապատասխանաբար $36 մլրդ և $34 մլրդ մակարդակներով։

 

Կիսվեք այս հոդվածով