Եվրամիության (ԵՄ) իշխանություններին հաջողվել է խուսափել ընթացիկ տարվա սկզբին տնտեսության ռեցեսիայից, սակայն ներկայում տարածաշրջանում նոր անկման սպառնալիք է հայտնվել: Դա կապված է եվրոպական երկրների կառավարությունների մասշտաբային ծախսերի հետ՝ ռուսական գազի մատակարարումներից բարձր կախվածության դեմ պայքարում, հայտնում է Bloomberg գործակալությունը։
«Եվրագոտու հիմնական գնաճը, առանց էներգիայի և պարենային ապրանքների գների, փետրվարին հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 5,6 %-ի, և Եվրոպական կենտրոնական բանկը, կարծես, պատրաստվում է բարձրացնել տոկոսադրույքները մինչև ռեկորդային 4 %՝ համապատասխանեցնելու համար: Այնուամենայնիվ, այս ռազմավարությունն ունի իր ռիսկերը։ Առանց դրամավարկային քաղաքականության հետագա խստացման՝ գների աճի նոր արատավոր շրջան կարող է սկսվել՝ պայմանավորված աշխատավարձերի բարձրացմամբ», – ասվում է հոդվածում։
Միևնույն ժամանակ, ԵԿԲ-ի ղեկավարության կողմից հիմնական տոկոսադրույքի բազմակի բարձրացումը, վարկերի արժեքն ավելի բարձր կդարձնի: Սա նշանակում է, որ եվրոպական կառավարությունների համար ավելի դժվար կլինի ֆինանսավորել տնտեսական աջակցության ծրագիրը՝ ուժեղացող էներգետիկ ճգնաժամից պաշտպանվելու համար։
«Եթե ռեցեսիայից հնարավոր է եղել խուսափել, ապա դա տեղի է ունեցել ոչ թե Կենտրոնական բանկերի կողմից ժամանակի անթերի ընտրության, այլ այն պատճառով, որ պետությունները հսկայական ջանքեր են գործադրել միջոցներ ծախսելու համար՝ մոտ 1 տրիլիոն դոլարի չափով, որպեսզի պաշտպանեն տնային տնտեսությունները և հեշտացնեն Գերմանիայի կախվածությունը ռուսական գազից։ 2023 թվականին սխրանքը կրկնելը հեշտ չի լինի։ Ծախսերը հետաձգվում են, իսկ փոխառության արժեքն աճում»,- եզրափակում է հոդվածագիրը։
Փետրվարի 13-ին Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարեց, որ Եվրամիության տնտեսությունը կարողացավ խուսափել ռեցեսիայից, իսկ տարածաշրջանում գնաճի գագաթնակետն արդեն անցել է: Ընդ որում, ԵՄ երկրներում բազային ինֆլյացիան շարունակում է աճել, և էլեկտրաէներգիայի արժեքը մնում է բարձր։ Այդ պատճառով ԵՄ-ում կանխատեսում են եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից վարկային քաղաքականության հետագա խստացում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում