Ապօրինի թմրամիջոցների շրջանառության և կեղծ փողերի իրացման դեպքերն աճում են․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Այս տարվա առաջին 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատ աճել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Այսպես․ եթե նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում տնտեսական գործունեության դեմ ուղղված 496 հանցագործության դեպք էր արձանագրվել, ապա այս տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրվել է 544 դեպք՝ 148-ով ավելի։

Մասնավորապես՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 199 դեպք է գրանցվել այս տարի՝ նախորդ տարվա 188-ի փոխարեն, իսկ փողերի լվացման դեպքերը 35-ն են եղել՝ նախորդ տարվա 29-ի փոխարեն։

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները 5735-ն են եղել նախորդ տարվա 5950-ի փոխարեն։ Այսինքն՝ նախորդ տարվա նկատմամբ նվազում ունենք։ Մասնավորապես՝ նվազել են գողության, խարդախության արձանագրված դեպքերը։

Այնուամենայնիվ, սեփականության դեմ ուղղված որոշ հանցագործությունների գծով կրկին աճ ունենք։

Մասնավորապես՝ աճել են ավազակության դեպքերը՝ 47 դեպք նախորդ տարվա 39-ի փոխարեն։ Կողոպուտի դեպքերը 69-ն են եղել՝ նախորդ տարվա 64-ի փոխարեն։

Banksnews.am-ն առանձնացրել է սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության որոշ տեսակների աճի դինամիկան վերջին 10 տարիներին։

Ներկայացված գրաֆիկայում կարող ենք տեսնել, որ առանձնացված հանցատեսակներից առաջատարն ապօրինի թմրամիջոցների շրջանառությունն է, որը վերջին տարիներին աճ է արձանագրում։

Կիսվեք այս հոդվածով