Եբրայերենի ամենահին գրեթե ամբողջական Աստվածաշունչը կվաճառվի աճուրդում

2 Min Read

Sotheby’s աճուրդի տունը հայտարարել է, որ աճուրդի կհանի պահպանված ամենահին, գրեթե ամբողջական եբրայերեն Աստվածաշունչը, որը հայտնի է որպես Codex Sassoon:

1100 տարվա վաղեմություն ունեցող հատորը գնահատվում է 30-50 միլիոն դոլար, ինչը կարող է այն դարձնել ամենաարժեքավոր պատմական փաստաթուղթը, որը երբևէ վաճառվել է աճուրդում:

Այստեղ կան նշումներ վաղ միջնադարի գիտնականներից այն մասին, թե ինչպես պետք է գրվեն, կարդացվեն և շեշտվեն եբրայերեն Աստվածաշնչի քսանչորս գրքերի բառերը: Այն պարունակում է նաև ավելի քան մեկ հազարամյակի անոտացիաներ, արտագրություններ, մեկնաբանություններ և սեփականության մասին գրառումներ:

Ըստ Sotheby’s-ի՝ վերջինս ավելի շատ մանրամասներ է տալիս այն մասին, թե ինչպես են միջնադարում աբրահամական կրոնները զարգացել և տարածվել հին Լևանտի տարածքում:

Codex Sassoon-ի գինը հանձնաժողովի կողմից քննարկվել է մոտ երկու տարի: Հաշվի է առնվել ավելի քան 100 կենդանիների կաշվից պատրաստված լինելը, գեղագրությունը և մոնումենտալ պատմական արժեքը։

Դիտարկվել է նաև պատմական փաստաթղթերի նախորդ ռեկորդային վաճառքները՝ Codex Leicester-ը և Լեոնարդո դա Վինչիի ձեռագիրը, որը Բիլ Գեյթսը գնել է 1994 թվականին 30,8 միլիոն դոլարով:

Այս ռեկորդը գերազանցել է միլիարդատեր և Թոփ 200 արվեստի գործերի կոլեկցիոներ Քեն Գրիֆինը՝ 2021 թվականի նոյեմբերին, երբ նա վճարեց 43,2 միլիոն դոլար ԱՄՆ Սահմանադրության առաջին տպագրության համար:


Նյուտոնի «Օպտիկա» աշխատությունն աճուրդի կհանվի շուրջ կես միլիոն դոլարով


Վերջին անգամ Codex Sassoon-ը հրապարակայնորեն ցուցադրվել է 1982 թվականին Բրիտանական թանգարանում: Սակայն շուտով այն շրջագայություն կկատարի՝ ցուցադրվելով Լոնդոնում, Թել Ավիվի Հրեա ժողովրդի թանգարանում, Դալլասում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում:

Աստվածաշնչի աճուրդը տեղի կունենա Sotheby’s-ում մայիսի 16-ի առավոտյան։

Ըստ Sotheby’s-ի, այն մոտ մեկ դարով ավելի հին է ամենավաղ ամբողջությամբ եբրայերեն Աստվածաշնչից՝ Leningrad Codex-ից:

Եվ չնայած այն հանգամանքին, որ Իսրայելի թանգարանի Հալեպի կոդեքսը ավելի հին է, քան այս տարբերակները, մինչդեռ դրա էջերի գրեթե երկու հինգերորդը բացակայում է:

 

Կիսվեք այս հոդվածով