Նյուտոնի «Օպտիկա» աշխատությունն աճուրդի կհանվի շուրջ կես միլիոն դոլարով

1 Min Read
Նյուտոնի «Օպտիկա» աշխատության կորած համարվող տարբերակն աճուրդուի կհանվի շուրջ կես միլիոն դոլարով։
Գրքի այս օրինակը, որ պատկանել է հենց հեղինակին, կորած է համարվել է շուրջ 100 տարի, և այն միայն վերջերս հայտնաբերել է կոլեկցիոներ Դեյվիդ
Դի Լաուրան՝ համաճարակի ժամանակ իր հավաքածուն տեսակավորելու ընթացքում։ Սեփականատերը պատմել է, որ ինքն այդ գիրքը գնել է 20 տարի առաջ և մոռացել դրա մասին։
Գրքի վրա նշում կա, ըստ որի այն երկրորդ հրատարակությունն է՝ տպագրված 1717 թվականին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Նյուտոնի մահից՝ 1727 թվականից հետո, նրա գրքերը և այլ իրեր ձեռք է բերել Ջոն Հագինս անունով մի մարդ՝ հետագայում դրանք փոխանցելով իր որդուն՝ Օքսֆորդշիրի համալսարանի ռեկտոր Չարլզին: Այնուհետև իրերը փոխանցվել են հաջորդ ռեկտորին՝ Ջեյմս Մուսգրեյվին։ Հավաքածուն սերնդեսերունդ փոխանցվել է մինչև 1920 թվականը, որից հետո շատ նմուշներ վաճառվել են։
Գիրքը նախատեսվում է վաճառել Սան Ֆրանցիսկոյի Rare Books Fair-ում (Հազվագյուտ գրքերի տոնավաճառում), որը տեղի կունենա փետրվարի 3-5-ը՝ 460,000 դոլարով:

Գիրքը համարվում է Նյուտոնի՝ գիտության ոլորտում երեք հիմնարար աշխատություններից մեկը:

2016 թվականին Նյուտոնի «Principia Mathematica» գրքի առաջին լատիներեն հրատարակությունը Նյու Յորքի Christie’s աճուրդում 3,7 միլիոն դոլարով վաճառվել է անանուն գնորդի՝ դառնալով ամենաթանկ գիտական ​​գիրքը, որը երբևէ վաճառվել է աճուրդում:

TAGGED:
Share This Article
Թողնել մեկնաբանություն