Գերմանիան միջոցներ կհատկացնի Թուրքիայի և Սիրիայի սահմանին երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Հայտնում է ТАСС-ը։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը՝ Բեռլինում Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
Նա հայտնել է, որ իրենք լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրեն Malteser International բարեգործական կազմակերպությանը, որը գործում է երկրաշարժի գոտում:
Գումարը կհատկացնի Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածներին։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել է ավելի քան 3,5 հազար մարդ, վիրավորների թիվն անցել է 20,5 հազարից։
Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի տվյալներով՝ Սիրիայի տարածքում զոհվել է ավելի քան 1,5 հազար մարդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում