Meta-ն ընդհանուր ծախսերի 20%-ը կտրամադրի մետավերսին

1 Min Read

Ընկերությունը կշարունակի հատկացնել իր ընդհանուր ծախսերի մոտ 20%Reality Labs-ի ֆինանսավորմանը. այս ստորաբաժանումը մշակում է ընդլայնված և վիրտուալ իրականության լուծումներ։

Այս մասին խոսելով՝ Meta-ի տնօրեն Էնդրյու Բոսվորթը ասել է, որ ներդրումը իմաստ ունի ընկերության համար, որը հավատարիմ է մնալու աշխարհի ամենամրցունակ և նորարարական ոլորտներից մեկի առաջնագծում:

2022 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվության մեջ Meta-ն  հայտնել է, որ Reality Labs ստորաբաժանման եկամուտը գրեթե կիսով չափ կրճատվել է՝ հասնելով 285 միլիոնդոլարի, իսկ կորուստները կազմել են մոտ 3,7 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 2,6 միլիարդ դոլարի դիմաց: Այն ժամանակ մետավերսի վրա կատարված ծախսերը կազմում էին ընկերության ընդհանուր ծախսերի 18%-ը:

Հոկտեմբերին Altimeter Capital-ի հիմնական բաժնետերը Ցուկերբերգին և Meta-ի տնօրենների խորհրդին հորդորեց սահմանափակել metaverse-ի վրա ծախսերը մինչև տարեկան 5 միլիարդ դոլար: 

Meta-ի բաժնետոմսերը 2022 թվականին նվազել են ավելի քան 60%-ով:

 

Share This Article
2 Comments