Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով

1 Min Read

Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունը Ռուսաստանի հետ սահմանին ընթանում է ակտիվ ռեժիմով։

Ինչպես հայտնում է տարածաշրջանային զարգացման նախարարությունը, 9 կմ-ից 5-ն արդեն փորվել է (մեկ ամիս առաջ 4,5 կմ էր)։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

▪️ Գործող ճանապարհի երկարությունը 34 կմ է, թունելն այն կկրճատի 11 կմ-ով։

▪️ Քվեշեթի-Կոբի հատվածը Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ ճանապարհն է, որտեղ ձմռանը հաճախ ձնահոսքի վտանգ է առաջանում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։

▪️ Վրացական ռազմական մայրուղու վրա թունելի կառուցումը թույլ կտա նաև հայ փոխադրողներին այլևս չմնալ Վերին Լարսի անցակետ հասնելու ճանապարհին։

Share This Article