TD-ն չեղյալ է հայտարարել First Horizon-ի գնումը. գործարքի արժեքը 13,4 մլրդ դոլար էր

1 Min Read

Կանադական Toronto-Dominion Bank Group բանկը մայիսի 4-ին չեղարկել է First Horizon Corp բանկի՝ 13,4 միլիարդ դոլար արժողությամբ ձեռքբերումը՝ ԱՄՆ տարածաշրջանային բանկի բաժնետոմսերի գներն իջեցնելով գրեթե 40%-ով։

First Horizon-ը և TD-ն համատեղ հայտարարության մեջ նշել են, որ իրենք փոխադարձաբար որոշել են դադարեցնել գործարքը, քանի որ հստակություն չկա, թե երբ կստանան կարգավորող մարմինների հաստատումը: TD-ն First Horizon-ին կվճարի 200 միլիոն դոլար՝ ի լրումն 25 միլիոն դոլարի կանխավճարի:

TD-ն համաձայնել էր գնել First Horizon-ը անցյալ տարվա փետրվարին ու հայտարարել էր, որ այդ գործարքով  ԱՄՆ-ի խոշորագույն բանկերի ցանկում 8-րդ տեղից կբարձրանա 6-րդը՝ գրեթ 614 միլիարդ դոլարի ակտիվներով և 22 նահանգներում գործառնություններով:

First Horizon-ում ավանդների միջին ծավալը առաջին եռամսյակում նախորդ տարվա վերջի համեմատ նվազել է 4%-ով և կազմել 62,2 մլրդ դոլար։

Share This Article
912 Comments