ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական մլն դրամ կստանա՝ բնակարան կառուցելու համար

1 Min Read

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական մլն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար:

Այս մասին զեկուցվել է կառավարության նիստում։

«Շատ ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք սահմանամերձ համայնքներում հողակտոր ունի և շուտով կսկսեն շինարարությունը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նաև տեղեկացրել է, որ սահմանամերձ Կիրանցում 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեվանում 3 և Բաղանիսում 1 ընտանիք արդեն տուն կառուցելու համար վարկ են ստացել։

«Շատ լավ է, որ պրոցես է սկսել այդտեղ, և դա ինչ-որ առումով ցուցիչ է, թե մարդիկ որքանով են հավատում խաղաղության օրակարգին։ Սա կարևոր է, պետք է խթանել, որ հատկապես այդ հատվածներում մարդիկ ակտիվ լինեն, մեր աջակցությամբ նույնպես գյուղերում պրոցեսներ տեղի ունենան»,- նշել է նա։

Share This Article