Թրամփը TikTok-ը սպառնալիք է համարել և նշել, որ որոշ երեխաներ կարող են «խելագարվել» առանց դրա. Reuters

2 Min Read

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ TikTok-ը ազգային անվտանգության սպառնալիք է, բայց նաև ասել է, որ հավելվածի արգելումը կվնասի որոշ երեխաներին,– գրում է Reuters-ը:

Թրամփն իր մտահոգությունների մասին հայտնել է, երբ օրենսդիրները քննարկել են մի օրինագիծ, ըստ որի TikTok-ի չինացի սեփականատիրոջը մոտ 6 ամիս ժամանակ է տրվել 170 մլն ամերիկացիների կարճ տեսանյութերից հրաժարվելու համար:

TikTok-ը Կոնգրեսին հայտնել է, որ տվյալները «չեն պատկանում և չեն վերահսկվում Չինաստանի կառավարության կողմից» և պնդել է, որ եթե ընկերությունը վաճառվի, մեկ այլ գնորդ չի շարունակի TikTok-ի ջանքերը ամերիկացիների տվյալների պաշտպանության համար:

«Ճակատագրի հեգնանքով, ԱՄՆ-ի օգտատերերի տվյալները կարող են ավելի քիչ պաշտպանված լինել օտարման պատճառով», – հայտնել է ընկերությունը:

Նշվում է, որ Meta Platforms-ի բաժնետոմսերը նվազել են 4.4%-ով՝ հասնելով 483.59 դոլարի:

Թրամփը նախկինում ևս քննադատել էր Meta Platforms-ին, այն բանի համար, որ նա զրկվել էր Facebook-ի և Instagram-ի իր հաշիվներ մուտքի հնարավորությունից: Նրա հաշիվները վերականգնվել են 2023 թվականի փետրվարին։ Թրամփը նաև ասել է, որ TikTok-ի արգելումը կարող է ազդել երիտասարդների վրա:

«TikTok-ում շատ երիտասարդներ կան, որոնք առանց դրա կխելագարվեն», – ասել է նա: 

Նախագահ Ջո Բայդենն էլ անցյալ շաբաթ ասել է, որ կստորագրի օրինագիծն այն դեպքում, երբ հանձնաժողովը միաձայն հաստատի այն:

TikTok-ը, որն ասում է, որ չի փոխանցել և չի փոխանցի ԱՄՆ օգտատերերի տվյալները Չինաստանի կառավարությանը, պնդում է, որ Ներկայացուցիչների պալատի օրինագիծը հավասարազոր է արգելքի: Դեռ պարզ չէ՝ TikTok-ը կվաճառվի, թե  կարող է լուծարվել օրինագծի ընդունումից վեց ամիս անց:

Օրինագիծը TikTok-ին տալիս է 165 օր հրաժարվելու համար: Եթե դա չհաջողվի, Apple-ի կողմից կառավարվող խանութները կբացեն նոր ներդիր, նոր ներդիր կբացի նաև Google-ը և այն ընկերությունները, որնք չեն կարող օրինականորեն առաջարկել TikTok կամ վեբ հոստինգի ծառայություններ:

2020 թվականին Թրամփը փորձել էր արգելել TikTok-ի և չինական WeChat-ի օգտագոծումը, սակայն օրինագիծը դատարաններն արգելափակեցին:

Նշվում է, որ TikTok հավելվածը հանրաճանաչ է, և այս տարի կարող է դժվար լինել օրինագծի հաստատումը ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից:

 

 

 

 

 

TAGGED:
Share This Article