Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց նոր ցանկը

1 Min Read

Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց նոր ցուցակում ամերիկացի գործարար Իլոն Մասկը 242,4 մլրդ դոլար կարողությամբ կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Նա ցուցակում առաջ է անցել LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոյից։ Նշվում է, որ Առնոյի վարկանիշը նվազել է 2,8 մլրդ դոլարի կորստի պատճառով: Նրա կարողությունն այսօր պարբերականը գնահատում է 234,6 մլրդ դոլար։

Երրորդ հորիզոնականում է հայտնվել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ՝ 151,5 մլրդ դոլար կարողությամբ։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց առաջին տասնյակում են նաև Լարի Էլիսոնը (148,5 մլրդ), Բիլ Գեյթսը (120,7), Ուորեն Բաֆետը (117,3), Սթիվը Բոլմերը (105,1), Մարկ Ցուկերբերգը (103,4), Լարի Փեյջը (103,2), Կառլոս Սլիմ Էլուն (101,3)։

TAGGED:
Share This Article