Հայաստանի ֆինանսական համակարգում վարկերն ու ավանդներն աճել են համապատասխանաբար 2 և 0,6 %-ով (ամսական):
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցը
Ըստ զեկույցի՝ սեպտեմբերին կապիտալի համարժեքության գործակիցը աննշան աճել է 0,4 %-ով (ամսական):
Չաշխատող վարկերի հարաբերակցությունը ընդհանուր վարկերում օգոստոսի 2,8 %-ից հասել է 3 %-ի:
Աճել է նաև ակտիվների վերադարձը սեպտեմբերին 0,1 % կետով` հասնելով 3,2 %-ի:
Վարկավորման աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ դրամով տրամադրված վարկերի աճով (2,2 %, ամսական): Իսկ ռեզիդենտների վարկավորման աճը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների և այլ չբացահայտված ոլորտների վարկերի աճով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում