Պետական պարտքը շարունակում է աճել. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել։ Հիմա էլ իշխանությունները կպատճառաբանեն, որ վերցված պարտքերն արդյունավետ են, քանի որ դրան զուգահեռ դիտվում է նաև տնտեսական աճ։ Այո՛, տեսականորեն ամեն ինչ շատ իդեալական է թվում, սակայն իրականությունն այլ է։

Նախ և առաջ դիտվող տնտեսական աճը, մեր համոզմամբ, չափազանց կասկածելի է և մեծամասամբ ոչ թե պայմանավորված է պարտքերի արդյունավետ ծախսմամբ, այլ արտաքին գործոններից՝ տրանսֆերտներ, ռուսների ներհոսք և այլն։

Հետաքրքիրն այն է, որ երբ հարցադրում է արվում որևէ անարդյունավետ ծախսի մասով, իշխանությունները պատճառաբանում են, որ դրանք աննշան ծախսեր են։

Վերադառնալով բուն թեմային՝ նշենք, որ ստորև բերված գծապատկերում պարզ երևում է վերջին ամիսներին պետական պարտքի դինամիկան.

Գծապատկեր 1․Պետական պարտքը` 30․09․2022-30․11․2022թ․ ժամանակահատվածում

Գծապատկերից երևում է, որ պետական պարտքը շարունակում է իր աճը: 2022թ․-ի նոյեմբերի վերջի դրությամբ համախառն պետական պարտքը հասել է մոտ 10.3 մլրդ ԱՄՆ դոլարի: Վերջինս նախորդ ամսվա համեմատ աճել է 201.6 մլն ԱՄՆ դոլարով: Պետական պարտքը տրոհվում է երկու բաղադրիչների՝ արտաքին և ներքին:

Ուսումնասիրենք արտաքին և ներքին պարտքի ծավալներն առանձին-առանձին:

Գծապատկեր 2․Արտաքին և ներքին պարտքը` 30․09․2022-30․11․2022թ․ ժամանակահատվածում

Համաձայն ՎԿ տվյալների՝ արտաքին պարտքը 2022թ․-ի նոյեմբերի վերջին նախորդ ամսվա համեմատ աճել է 84.7 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 6.2 մլրդ ԱՄՆ դոլար։ Մյուս կողմից ներքին պարտքը 2022թ․-ի մարտի վերջին նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 117 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 4.1 մլրդ ԱՄՆ դոլար։

 

Share This Article