Արտահանման ծավալներն աճել են մոտ 3 անգամ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ սահմանները Տավուշի մարզում ենթարկվում են ցավալի փոփոխությունների, որին բնականաբար բացասաբար են վերաբերվում ոչ միայն սահմանին մոտ  գտնվող գյուղաբնակները, այլև հազարավոր մեր հայրենակիցները։


Հանցագործությունների թվաքանակի մոտ 50% աճ` Տավուշի մարզում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Ոչ միայն հանձնվող գյուղերի փաստը, այլև ամիսներ շարունակ ներքին և արտաքին այս լարվածությունը, եթե կարճաժամկետում հետևանքներ չունենա, ապա երկարաժամկետում իրենց ազդեցությունն են թողնելու տնտեսությունում ընթացող խմորումների վրա։

Այս անհանգիստ իրադարձությունների համատեքստում ուսումնասիրենք ՀՀ տնտեսական ձեռբերումները 2024թ. առաջին եռամսյակի դրությամբ։

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2024թ. առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏723,685 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏72,195 մլն:

2024թ. առաջին եռամսյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է ֏87,274 մլն։ Նշված ժամանակահատվածում առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏1,238,169 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏745,591 մլն արդյունքները:

2024թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում արտադրվել է 2,475 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ֏282,879, իսկ արտահանման և ներմուծման ծավալները` համապատասխանաբար  $4,423 մլն և $4,747 մլն։ Նկատենք, որ արտահանման և ներմուծման ծավալները էականորեն մոտեցել են իրար։ Այս փաստը մեր կողմից ենթարկվելու է լրացուցիչ ուսումնասիրության։

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումը ըմբռնել, եթե դրանց 2024թ. հունվար-մարտին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2023թ. հունվար-մարտի արդյունքների համապատասխան  մակարդակների հետ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ. առաջին եռամսյակում 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է մոտ 14,3%։

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը  2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կազմել է 30,4%:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2024թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,7%։ 2024թ. առաջին եռամսյակում 2023թ. առաջին եռամսյակի համեմատ առևտրաշրջանառության ծավալներն աճել են 2,1 անգամ։

2024թ. առաջին եռամսյակում 2023թ. նույն եռամսյակի համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 5%։

2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ունեցել ենք գնանկում 1,2%-ով, աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը` 8,2%-ով։

Արտահանման ծավալները 2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է մոտ 3 անգամ, իսկ ներմուծման ծավալները`75,8%-ով։

TAGGED:
Share This Article