Հանցագործությունների թվաքանակի մոտ 50% աճ` Տավուշի մարզում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Հանցագործությունների թվի դինամիկան պետք է դիտարկել նաև տնտեսական հարթության մեջ։ Ի վերջո, մասնագիտական տարածված տեսակետի համաձայն, հակադարձ կապ կա հանցագործությունների թվի և տնտեսական վիճակի միջև. որքան տնտեսության վիճակը վատթարանում է, այնքան ավելանում է հանցագործությունների թիվը։


2023-ին ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը․ ՔԿ ամփոփում


Ահա թե ինչու, կարևոր է երկրում արձանագրված հանցագործությունների վիճակագրությանը հետևելը։ Մասնավորապես, մեր երկրում պատկերը հետևյալն է․

Ներկայացված վիճակագրական տվյալները վերաբերում են դեռևս 2024թ. հունվար-փետրվար ժամանակահատվածին։ Ցուցանիշները փաստում են, որ 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում հանցագործությունների թիվը նվազել է 2,5%-ով՝ կազմելով 5,876 միավոր։

Այնուամենայնիվ, հանցագործությունների թվաքանակի զգալի աճ է արձանագրվել Արմավիրում` 37,7%, Սյունիքում`31,3% և Տավուշում` 49,8%։

Տավուշում արձանագրված ցուցանիշն ավելի քան մտահոգիչ է։  2024թ. հունվար-փետրվարին մարզում արձանագրված հանցագործությունների թվաքանակը կազմել է 343 միավոր։

Հանցագործությունների թվաքանակի ամենազգալի անկումը 2024թ. հունվար-փետրվարին 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ դիտվել է Կոտայքի մարզում՝ 31,8%-ով։

TAGGED:
Share This Article