Հյուսիսծովյան Brent նավթի 2023 թվականի փետրվարի մատակարարումների ֆյուչերսները Լոնդոնի ICE բորսայում հունվարի 6-ից ի վեր առաջին անգամ իջել են 80 դոլարից՝ 1 բարելի դիմաց:
Սակարկությունների տվյալներով, դեկտեմբերի 6-ի ժամը 21: 30-ի դրությամբ, Brent տեսակի նավթի գինը նվազել է ավելի քան 3 %-ով՝ հասնելով 79,21 դոլարի՝ 1 բարելի դիմաց:
Նախօրեին BBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Եվրամիության (ԵՄ) և G7-ի երկրների՝ ռուսական նավթի` 1 բարելի դիմաց 60 դոլար գնի առաստաղի սահմանման մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետո, հումքի գներն աճել են։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ասիական շուկաներում Brent տեսակի նավթը վաճառվել է 1 բարելի դիմաց ավելի քան 86 դոլար գնով, ինչը մոտ 1 %-ով ավելի է, քան մինչև սահմանափակումների ներդրումը։
Անցյալ շաբաթ ՌԴ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռուսական Urals նավթի գինը 2022 թվականի նոյեմբերին նվազել է մինչև 66,47 դոլար՝ 1 բարելի դիմաց։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, Bloomberg-ը գրել էր, որ Մոսկվան դիտարկում է իր նավթի ֆիքսված գնի սահմանման հնարավորությունը՝ որպես պատասխան G7-ի երկրների կողմից սահմանված ռուսական հումքի գների առաստաղին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում