Կատարն առայժմ չի կարողանա Գերմանիային մատակարարել հեղուկ բնական գազ (LNG) ցանկալի ծավալներով, քանի որ Գերմանիան չունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Այս մասին Bild-ին տված հարցազրույցում ասել է Էմիրության էներգետիկայի հարցերով պետնախարար Սաադ բեն Շարիդ ալ-Քաաբին։
Գերմանիայում LNG ընդունող տերմինալ չկա, այն դեռ կառուցման փուլում է։ Կատարը չի կարողանում արագորեն օգնել Գերմանիային գազի մատակարարման հարցում, ասել է նախարարը։ Նա հավելել է, որ Կատարը կառուցում է գազի արտահանման ամենամեծ նավատորմը։ Նավեր են կառուցվում Չինաստանում և Հարավային Կորեայում։ Խոսքը, ըստ Սաադ բեն Շարիդ ալ-Քաաբիի, հարյուրավոր նավերի մասին է։ Դրանց կառուցման համար ներդրվել է 20 մլրդ եվրո։
Կատարը տարեկան արդյունահանում է 77 մլն տոննա LNG, երկիրը նախատեսում է այդ ցուցանիշը հասցնել տարեկան 126 մլն տոննայի։ Կատարական Qatar Energy-ն և ConocoPhillips-ը համաձայնագիր են ստորագրել 2026 թվականից 15 տարի ժամկետով Գերմանիա LNG մատակարարելու մասին: Գործարքը ենթադրում է, որ Գերմանիան տարեկան կստանա 2 միլիոն տոննա վառելիք։
Եվրոպական երկրի կողմից LNG-ի ձեռքբերման հարցը արդիական է դարձել ռուսական գազի մատակարարումների կրճատման և Գազպրոմի հետ պայմանագրերից կախվածությունը նվազեցնելու ցանկության ֆոնին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում